News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Օրերս Կոտայք մարզի Հրազդան քաղաքից Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին է դիմել քաղաքացի՝ նշելով, թե գտել է արջի քոթոթ, հաղորդում է Econews.am-ը:

ԲԸՏՄ տեսուչների եւ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով մոտ 5-6 ամսական արու արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն, որտեղ կանցկացնի 1 ամիս, այնուհետեւ կորոշվի կենդանու հետագա ճակատագիրը․ կենդանին հնարավորություն ունի վերադարձվելու վայրի բնություն։

Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կենդանին լավ վիճակում է, սակայն չափից շատ մարդամոտ է եւ կարելի է ենթադրել, որ քոթոթը ոչ թե վայրի բնությունից է, այլ անազատ պայմաններում պահված։

Այնուամենայնիվ, կենդանու կարանտինացման փուլից հետո միայն հնարավոր կլինի մանրամասներ հայտնել։ ԲԸՏՄ մամուլի վարչությունից մեզ հայտնեցին նաեւ, որ առավել մանրամասն տվյալներ հայտնի կդառնան շուտով։

Հիշեցնենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ ներկայումս տեսակն ընդգրկված է նաեւ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա եւ Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի եւ Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչեւ 3000 մ բարձրություններում:

ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին եւ փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման եւ կերային ռեսուրսների անբավարարության հետեւանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ