News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այո, ցավոք, Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը մոտ է նվազագույնին։ Բայց մենք  բարձրացնում ենք նվազագույն աշխատավարձը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց թույլ տալ հաց գնել։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք մտադրություն բարձրացնելու բյուջետայինների նվազագույն աշխատավարձն ընդհանրապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ գործող իշխանությունը նախաձեռնել է նվազագույն աշխատավարձի բարձրացման օրինագիծ, ինչը կհանգեցնի նշանակությամբ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների աշխատանքի վճարման հավասարեցման, օրինակ՝ հավաքարարներինն ու ուսուցիչներինը։

Նրա խոսքով՝ առաջարկված օրինագծով իշխանությունները փորձում են լուծել միանգամից մի քանի խնդիրներ։ «Միաժամանակ պետությունը պետք է աշխատի այն ուղղությամբ, որպեսզի բարձրացնի աշխատավարձն առանձին ճյուղերում։  Օրինակ, ուսուցիչների աշխատավարձը, եթե ես չեմ սխալվում, կբարձրանա 10 տոկոսով (ի հաշիվ կրճատումների, ինչի մասին ոչ երկիմաստ խոսում էին իշխանության ներկայացուցիչները – խմբ.)։ Դրանք գործընթացներ են, որոնք միմյանց չեն խանգարում։ Այդ միջոցներով մենք լուծում ենք այն քաղաքացիների խնդիրները, որոնք ծայրահեղ փողի կարիք ունեն»,- պարզաբանել է Թունյանը։

Նա նշել է, որ նվազագույն սպառողական զամբյուղը ներկա պահին կազմում է 63 հազար դրամ եւ անթույլատրելի է համարել իրավիճակը, երբ նվազագույն աշխատավարձը ցածր է։ Ի պատասխան ճշգրտող հարցի, թե արդյոք իշխանությունների առաջարկած 68 հազար  դրամից եկամտահարկ կպահվի 23 տոկոսի չափով, եւ եթե այո, ապա այդ ժամանակ ինչպես է դա թույլ տալու լուծել խնդիրը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահն սկսեց պնդել, որ դա «մաքուր» աշխատավարձն է, իսկ եկամտահարկի հաշվառմամբ այն կկազմի մոտ 82 հազար դրամ։

Բաբկեն Թունյանը ճշգրտեց, որ  այս լրացումները, խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում, պաշտոնապես կսկսեն գործել հաջորդ տարվա հունվարի 1-ից, սակայն օրենքն ինքը, ամենայն հավանականությամբ, կընդունվի այս տարվա աշնանը։

Կառավարող դաշինքի պատգամավորն ընդունեց, որ միակ ռիսկը ֆինանսական բեռի ավելացումն է գործատուի համար մասնավոր հատվածում, բայց կառավարության իրականացրած սոցիալական հետազոտությունները ցույց են տվել, որ գործատուների համար «դա այնքան էլ էական բեռ չէ, եւ նրանք ի վիճակի կլինեն հաղթահարել այն։

Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը 55-ից 68 հազար դրամի բարձրացնելու օրինագծին։ Սակայն հիմնային աշխատավարձը, որի հիման վրա հաշվարկվում է բյուջետայինների մեծ մասի աշխատավարձը, չի փոխվի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ