News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:

UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու եւ համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։

Նշելով, որ Առեւտրի եւ զարգացման համաժողովը ՄԱԿ-ի կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կառույցի գործունեությունը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Համաժողովին եւ անձամբ գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցի անհատույց պատրաստումը ձեռնարկելու համար. Այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել նախագահ Սարգսյանը, եւ անցյալ տարի Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Հայաստանի նախագահը կարեւոր է համարել այդ փաստաթղթի պատրաստումը նաեւ օտարերկրա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ UNCTAD-ի թիմի՝ վերջերս Հայաստան կատարած այցն օգտակար կլինի զեկույցի համար, որը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին։

«Այժմ Հայաստանի համար հնարավորությունների ժամանակաշրջան է, եւ մենք պետք է շարունակենք աշխատել շատ սերտորեն»,-ընդգծել է նախագահը, ավելացնելով, որ Հայաստանը շատ բան կարող է անել, սովորել եւ ներդնել համաժողովի հետ համագործակցելով։

Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը մասնավորապես ասել է, որ նախագահ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանին վերաբերող զեկույցը պատրաստելիս ներդրումների քաղաքականության շրջանակի եւ ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում, շատ արդիական է։ «Բոլոր այս մարտահրավերներն ընկած են համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհաքաղաքականության սրընթաց փոփոխությունների հիմքում։ Այս համատեքստում ոչ միայն Հայաստանը, այլեւ մյուս երկրները պետք է վերանայեն իրենց զարգացման ռազմավարությունը, առեւտրի ու ներդրումների քաղաքականությունը։ Նախագահ Սարգսյանը ներկայացրեց 21-րդ դարում Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- ասել է Ջեյմս Ժանը։

Նրա առաջադեմ հայացքները չափազանց օգտակար էին մեզ համար, եւ մենք դրանք հաշվի կառնենք Հայաստանի ներդրումների քաղաքականության տեսության մշակման ժամանակ։ Առաջիկա ամիսներին մենք տքնաջան աշխատելու ենք Հայաստանի համար ներդրումային քաղաքականության տեսության մշակման շուրջ՝ արդարացնելու նախագահի ակնկալիքները։ Արդեն սեպտեմբերին մենք կգանք Հայաստան՝ զեկուցելու նրան ու կառավարությանն առաջարկների վերաբերյալ եւ միասին աշխատելու՝ դրանք մեր քննարկումների ու որոշումների հիման վրա կյանքի կոչելու նպատակով»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ