Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է նրան ու հետը վերցրել 31 մլն ֆունտ սթեռլինգ, որպեսզի նոր կյանք սկսի, գրում է The Sun-ը։

Ասում են, որ արքայադուստր Հայան, որին չեն տեսել փետրվարից, փախել է Գերմանիա որդու եւ դստեր հետ։

Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, նա անհապաղ ապահարզան է պահանջել եւ դիմել է ապաստան ստանալու խնդրանքով։

Նշվում է, որ այս միջադեպը հանգեցրել է դիվանագիտական ճգնաժամի Գերմանիայի եւ ԱՄԷ-ի միջեւ, քանի որ շեյխը նաեւ երկրի փոխնախագահն ու վարչապետն է։

Տեղեկացվում է, որ նա դիմել է Գերմանիային՝ 45-ամյա կնոջը, 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային եւ 7-ամյա որդուն՝ Զայեդին վերադարձնելու խնդրանքով։

Ընդ որում՝ նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները մերժել են վերադարձնել փախստական ընտանիքին, իսկ նրանց պահպանությամբ զբաղվում են անվտանգության ծառայությունները։