News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները հենց այս պահին վերակառուցման աշխատանքներ են իրականացնում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը՝ արձագանքելով հունիսի 26-ին բնակիչների՝ կառավարության շենքի մոտ հնչեցրած բողոքներին: 2019 թվականի ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի կետերից մեկով նախատեսված են Հաղթանակ թաղամասի ենթակայանների նորոգման և նոր ենթակայաններ կառուցելու աշխատանքները։

Նա նշեց, որ ընկերությունը տիրապետում է թե՛ էլեկտրամատակարարման ընդհատումների, և թե' ցանցի տեխնիկական վիճակի խնդրին. «Անկախ բնակչի բողոքից, եթե տեսնում ենք, որ որեւէ տեղ խնդիր կա, փորձում ենք մաքսիմալ արագ լուծում տալ։ Կոնկրետ Հաղթանակ թաղամասի ենթակայանը կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, 60 տարվա պատմություն ունի, թաղամասն էլ աստիճանաբար է զարգացել, 20-30 տարվա ընթացքում: էլեկտրատնտեսության ու բաշխիչ ցանցի մի մասը կառուցվել է բնակիչների, մի մասը՝ էլեկտրացանցի, մյուս մասն էլ՝ տնտեսվարողների կողմից։ Այն գիծը, որից բողոքող բնակիչներն են սնվում, պատկանել է կոմունալ տնտեսության ավտոտնտեսությանը: Դրանից սնվում է շուրջ 18 ենթակայան, որից 7-ը՝ բնակչությաննէ սպասարկում»,- ասաց Գրիգորյանը։

«Հոսանքազրկումները կամ լարման շեղումները մեզ համար էլ ընդունելի չեն։ Բնականաբար, մատակարարվող ծառայությունների որակի բարձրացմանն էլ ուղղված է մեր ծրագիրը եւ մեր բոլոր ջանքերը։ Ընկերության ներդրումային ծրագրրի շրջանակում Հաղթանակ թաղամասում արդեն իսկ 1,2 կմ օդային գիծ է կառուցվել, որով լուծվել է անվտանգության գոտիների, ինչպես նաեւ հուսալիության խնդիրը, 4 հենասյուն փոխարինվել, իրականացվել են ընթացիկ նորոգման, հաղորդալարերի, օդային գծի մեկուսիչների փոխարինման աշխատանքներ։ Ծրագրի այս փուլում կկառուցվեն 800 մետր բարձր լարման օդային ու մալուխային գծեր, թվով 4 ենթակայան եւ մեր բաժանորդներին սնող ենթակայանները կտեղափոխենք նոր կառուցված գծերի վրա։ Հանդիպել ենք թաղամասի բնակիչների հետ, մանրամասն բացատրել ու խոստացել նրանց, որ մոտ քսան օրից խնդիրը մեկընդմիշտ լուծված կլինի։ Հետագայում նախատեսվում է կառուցել նաեւ լրացուցիչ բաշխիչ կետ թաղամասը պահուստային սնուցմամբ ապահովելու համար»,– հավելեց նա։

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  10-ամյա ներդրումային ծրագրի նպատակը էլեկտրատնտեսության վերակառուցումն ու արդիականացումն է։ Այս տարվա ընթացքում ծրագրի շրջանակում էլեկտրամատակարարման որակի բարձրացման նպատակով վերակառուցվել է շուրջ 80 կմ մալուխային, 87 կմ օդային գիծ, վերանորոգվել բազմաբնակարան շենքերի մոտ 470 մուտք, եւ մոտ 50 հասցեական ծրագիր, ուղղված լարման որակի բարձրացմանն ու կորուստների նվազեցմանը։ Նույն ծավալի աշխատանքներ է նախատեսված իրականացնել մինչեւ այս տարվա վերջ։

Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ որտեղ ներդրումներն իրականացվել են, այնտեղ տեսանելի արդյունք կա. «Մեկ անգամ ևս հայցում եմ մեր այն բաժանորդների ներողամտությունը, որոնք այսօր էլեկտրամատակարարման որակի խնդիր ունեն և հավաստիացնում, որ մեր ներդրումային ծրագրի ավարտին կունենանք եվրոպական ստանդարտներին համապատասխան հուսալի ու անխափան էլեկտրամատակարարում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ