News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակչուհի, արյան չարորակ հիվանդության ամենաբարդ վիճակ ախտորոշում ստացած  9-ամյա Վարդուհի Մարտիրոսյանն այս պահին բուժումը շարունակում է Գերմանիայի Մայնց քաղաքի կլինիկաներից մեկում:

Հիշեցնենք, որ 9-ամյա Վարդուհու մոտ 4 ամիս տեւած հետազոտությունից հետո հայտնաբերվել էր արյան չարորակ հիվանդություն՝ ամենաբարդ վիճակը եւ  Վարդուհուն անհրաժեշտ էր ոսկրածուծի փոխպատվաստում:

Վարդուհու ծնողները Երեւանի Արյունաբանական կենտրոնում քիմիայի մեկ կուրս ստանալուց հետո երեխային տեղափոխել են Գերմանիա:

NEWS.am-ի հետ զրույցում Վարդուհու քույրը՝ Նարինե Մարիտիրոսյանը պատմել է, որ քույրն արդեն 1 ամսից ավելի է Գերմանիայում է եւ արդեն քիմիայի եւս երկու կուրս են անցել:

«Այն, ինչ կատարվում է քրոջս հետ իր բարդ հիվանդությանը զուգահեռ, հրաշքի է նման: Գերմանիայում Վարդուհին արդեն քիմիայի երկու կուրս է անցել ու հետազոտությունները ցույց են տվել, որ չարորակ բջիջներն արագ նահանջում են: Նույնիսկ բժիշկներն են զարմացել. նման դեպքերում շատ հազվադեպ է լինում այս տեմպով բջիջների նահանջելը: Բոլորս ենք համոզված, որ դա Վարդուհու մեծ կամքի, ուժի, պայքարի շնորհիվ է: Նա շատ լավ հասկանում է իր հիվանդությունը, գիտակցում է, թե ինչ է կատարվում:

Իր հիվանդության մասին գիտի ամեն ինչ ու պայքարում է: Էնքան է փոխվել Վարդուհին: Մինչ հիվանդանալը Վարդուհին կամակոր էր, նա տան փոքրն էր, մի տեսակ եսասեր էր, բայց այս 9 ամսվա ընթացքում նա այնքան է մեծացել, հասունացել, փոխվել, կյանքին, իսկապես, այլ աչքերով է նայում, մեծի նման, գնահատում է ամեն մի վայրկյանը»,-պատմեց Նարինեն:

Քրոջ խոսքով՝ Վարդուհին հաջորդ շաբաթ քիմիայի եւս մեկ կուրս կընդունի եւ մեծ հույսեր կան, որ բջիջները լրիվ նահանջած կլինեն, որից հետո էլ կտեղափոխվեն Ֆրանկֆուրտի կլինիկաներից մեկում ոսկրածուծի փոխպատվաստում իրականացնելու համար. «Մեծ հույսեր ունենք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի ու Վարդուհին ապաքինված կվերադառնա: Վարդուհին պատմել է ծնողներիս, որ երբ քիմիայի հերթական կուրսերից հետո դեղորայքից վիճակը կտրուկ վատացել էր, ինքը տեսիք է ունեցել: Ծնողներիս ասել է, որ Մարիամ Աստվածածնին է տեսել իր կողքին կանգնած: Չգիտեմ՝ դա էր հրաշքը, բայց դրանից հետո Վարդուհու վիճակը սկսել է դեպի լավը գնալ»:

Հիշեցնենք, որ 9 ամիս առաջ հրազդանցի Վարդուհի Մարտիրոսյանի մոտ հայտնաբերվել էր արյան չարորակ հիվանդություն՝ ամենաբարդ վիճակը եւ անհրաժեշտ էր ոսկրածուծի փոխպատվաստում: Արտերկրում ոսկրածուծի փոխպատվաստում ստանալու համար ընտանիքին անհրաժեշտ էր 200 000 եվրոյից ավելի գումար: Գումարը մեծ էր, բայց ընտանիքը պատրաստ էր պայքարել ու փրկել Վարդուհու կյանքը:

Քույրս պետք է ապրի, այլ տարբերակ չկա. Հրազդանցի 9-ամյա Վարդուհու մոտ հայտնաբերվել է արյան չարորակ հիվանդություն (ֆոտո)

Տպել
Ամենաշատ