News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախօրեին Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 28-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանցել միմյանց:

ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդմամբ, փոխանցումը տեղի է ունեցել Իջեւանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:

ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել եւ ստուգել են նրանց պահման պայմանները եւ ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ:

Իր հերթին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ այստեղ խոսքը փոխանակման մասին չէ, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն արտահանձնում է առանց որեւէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել նաեւ Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին եւ ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը»,-ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ