News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մետրոպոլիտենում մշտապես կատարվում են գիշերային ստուգայցեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի անվտանգ երթեւեկության գլխավոր վերահսկիչ Մուշեղ Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ մետրոպոլիտենում, որեւէ լուրջ խնդիր չկա, իսկ եթե նկատվում են՝ տեղում լուծվում է։

«Վերջերս սոցցանցերում հրապարակում եղավ ռելսերի հետ կապված, ասեմ՝ ռելսերը չեն վերանորոգվում, այլ փոխարինվում են։ Դրանք գտնվում են խիստ հսկողության տակ»,– ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ մետրոպոլիտենում ռելսերը ստուգելու համար կա հատուկ սարք՝ սայլակ, որի միջոցով կարողանում են ստուգել ռելսերի մաշվածություններն ու այլ խնդիրները։

«Այդ սայլակն անցնում է ամբողջ գծով, եւ ստացված պարամետրերը գրանցվում են համապատասխան մատյաններում։ Եթե մի տեղ թերություն է լինում անմիջապես այդ ռելսը փոխարինվում է»,– ասաց Բարսեղյանը։

Մասնագետի խոսքով՝ մետրոպոլիտենում աշխատանքներն ամեն օր են կատարվում, երբ դադարում է ուղեւորահոսքը։

«Ժամը 23։00–ից հետո մետրոպոլիտենի մուտքի դռները փակվում են, մինչեւ 23։30 գնացքները կայանում են էլեկտրահավաքակայանում եւ շրջադարձային կայարաններում՝ «Գարեգին Նժդեհ» եւ «Բարեկամություն»։ Դրանից հետո հոսանքազրկվում են գլխավոր գծերը, եւ աշխատակիցներին թույլ է տրվում իջնել թունել՝ գծի բաց հատվածներ եւ կատարել տեխսպասարկման աշխատանքներ»,– ասաց Բարսեղյանը։

Նա կարեւոր համարեց առաջին գնացքների ուղեկցումը գծային վարպետների կողմից. «Թունելային լուսավորության պայմաններում է կատարվում, որպեսզի եթե խնդիրներ լինեն, անհապաղ վերացվեն»։

Տպել
Ամենաշատ