News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայացել է հայկական ծագում ունեցող թուրք լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսի բացումը, հաղորդում է TRT-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացել է Կիոտոյում թուրք լուսանկարչի ցուցադրությունը:

Թոֆուքուձի տաճարում միջոցառման բացմանը ներկա է գտնվել նախագահի տիկին Էմինե Էրդողանն ու արքայադուստր Ակիկոն: Արարողության ժամանակ ելույթ ունենալիս Էրդողանը շնորհակալություն է հայտնել տաճարի ծառայողներին ցուցահանդեսն անցկացնելու համար հնարավորություն ընձեռելու համար, եւ ասել, որ երջանիկ է, որ այցելել է Ճապոնիա Մեծ Քսանի գագաթնաժողովի առիթով:

Նախագահը նաեւ պատմել է, որ Արա Գյուլերի լուսանկարները, որոնք արտացոլում են ավելի քան կես դարի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, զբաղեցնում են գլխավոր տեղը թանգարաններում, հավաքածուներում, ալբոմներում եւ ցուցահանդեսներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ