Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 2,38 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 59,86 դոլարի, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 2,43 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 66,31 դոլարի: