News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իրավապահ մարմինները կալանավորել են Ասիայում խոշորագույն «Ջամաա Իսլամիա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ պարագլխին, ով 16 տարի հետախուզման մեջ էր: Այս մասին հայտնում է The Straits Times պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրների տեղեկությունները:

«Փարա Վիջայանթոն կալանավորվել է անցյալ շաբաթ Բեքասիի իր տանը: Նրա տանը սառը զենք է հայտնաբերվել, առգրավվել է գրականություն, ինչպես նաեւ տեսանյութեր»,- հայտնել է ոստիկանությունում աղբյուրը: Առայժմ այլ մանրամասներ չեն ներկայացվում: 

Ինդոնեզիայի իրավապահ մարմինները Վիջայանթոյի որոնումներ էին իրականացնում 2003 թվականից՝ մի շարք ահաբեկչական հարձակումներին մասնակցության մեղադրանքով, այդ թվում 2002 թվականին Բալի կղզում ամենարյունահեղ հարձակմանը: Այդ ժամանակ «Ջամաա Իսլամիա»-ի գրոհայինները մի քանի պայթյուններ էին իրագործել հանրահայտ Կուտա տեղանքում, ինչպես նաեւ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Արդյունքում մահացել էր 202 մարդ, որոնցից 164-ը արտասահմանցիներ էին, վիրավորվել էր 200-ից ավելին: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարծում են, որ 2008 թվականին կալանավորված անձը ղեկավարել է այս խմբավորումը, որը գործում է նաեւ Մալայզիայում, Թաիլանդում եւ Ֆիլիպիններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ