News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը ՕՊԵԿ+ ձեւաչափում համագործակցությունն անիմաստ է համարում բուն կազմակերպությունում նավթ արտահանող երկրների միասնության բացակայության պարագայում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանհանեն՝ ՕՊԿ+ համաձայնագրի անդամ 24 երկրների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար Վիեննա թռչելուց առաջ, փոխանցում է «Շանա» գործակալությունը: 

«Առանց ՕՊԵԿ անդամների միասնության՝ իմաստ չունի ՕՊԵԿ երկրների եւ կարտելի մեջ չմտնող երկրների միջեւ համագործակցություն ծրագրելը»,- ասել է Զանհանեն

«Իրանն աջակցում է ՕՊԵԿ-ի մեջ չմտնող երկրների հետ համագործակցությունը, բայց քանի դեռ ՕՊԵԿ որոշ անդամներ դեռեւս թշնամաբար են տրամադրված մյուս անդամների, մասնավորապես Իրանի նկատմամբ, երրորդ երկրների հետ ՕՊԵԿ-ի փոխհարաբերություններն իմաստ չունեն»,- նշել է իրանցի նախարարը:

24 երկրների ներկայացուցիչները, որոնք ՕՊԵԿ+ համաձայնագրի անդամ են, երկուշաբթի եւ երեքշաբթի Վիեննայում հանդիպումների ժամանակ քննարկելու են նավթի արդյունահանման սահմանափակումների երկարաձգումը: Ավելի վաղ Օսակայում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել էին եւս 6-9 ամսով նավթի արդյունահանման սահմանափակումները պահպանելու պատրաստակամության մասին: Սպասվում է, որ ՕՊԵԿ+ գործարքը կերկարացվի: ՕՊԵԿ երկրները նաեւ հույս ունեն Վիեննայում Հռչակագիր ստորագրել ՕՊԵԿ+ երկրների հետ անժամկետ հեռանկարում համագործակցության մասին:

Ապրիլից ՕՊԵԿ+ երկրները քննարկում են երկրորդ կիսամյակում արդյունահանման քաղաքականությունը, բայց անորոշության եւ աշխարհաքաղաքական գործոնների պատճառով առայժմ համաձայնության չեն հասել արդյունահանման մակարդակների մասին: Օրական 1,2 մլն բարել նավթի (որից օրական 228 հազար բարելը բաժին է ընկնում Ռուսաստանին) արդյունահանման կրճատման մասին գործարքը կնքվել է 2018-ի դեկտեմբերին եւ լրացել է հունիսի 30-ին:

Տարաձայնություններ ՕՊԵԿ-ում

Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվել են 2018 թվականին՝ այն բանից հետո, երբ այս արաբական պետությունը աջակցել էր ամերիկյան իշխանությունների հակաիրանական պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որով դադարեցվել էին 2012-2015 թվակններին Իրանի դեմ գործող պատժամիջոցները: Այս ժամանակահատվածում Իրանի նավթի ավելի քան կեսի արտահանումը արգելանքի տակ էր: Թրամփի հայտարարության հաջորդ օրը Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալեդ ալ Ֆալեհը հայտնել էր Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու դպքում շուկայում նավթի պակասը լրացնելու թագավորության պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ