News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռոմանոս Պետրոսյանն ինքն ուզեցել է Կոտայքի մարզում դառնա դեմք. Դրա համար թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայենյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած իր տարաձայնություններին:

«Ուրեմն Ռոմանոսը որպես մարզի երիտասարդ, ես շտաբ եմ ձեւավորել, իրեն էլ նշանակել եմ շտաբի պետ, այդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո իրեն բերել ենք ինձ օգնական»,-ասաց նա ու մի անեկդոտ պատմեց անհետ  կորած վրացու մասին:

«Ասում է՝ Աբովյանի ընտրություններին Սասուն Միքայելյանը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, «Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся»: Ուրեմն ինչ է եղել. ինքը թեկնածու է առաջարկել իր կողմից: Այսինքն ինքն ուզեցել է մարզում դառնա դեմք, որը շարունակվում է: Թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես դեմ եմ քվեարկել:

Ես չեմ խառնվել ընտրություններին, չեմ միջամտել, այսինքն պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը: Պլուս դրան, ես առաջարկել եմ, որ ճանաչում եմ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին, ես իրեն ճանաչում եմ 1999 թվականից ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել երկար տարիներ: 17-18 տարի եղել է ԱԺ-ում, որից 15 տարին եղել է այդ հանձնաժողովի փորձագետը: Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների, հիմա էլ եմ ասում: Ինքը շատ կիրթ, կարգին, նորմալ երիտասարդ է եւ այն քաղաքապետներից մեկն է, որ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել»,-հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Նա նշեց, որ պետք չի այս պատմությունը բերել ուրիշ դաշտ. «Այսօր եթե մարդ կա, իրոք արժեք ունի, պետք է գնահատվի եւ նշանակվի այդ գործին: Էս ա եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ խառնվել այդ ընտրություններին ընդհանրապես: Ես ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, որեւէ մեկին չեմ ասել՝ պետք է ընտրեք գործող քաղաքապետին:

Իսկ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի պատճառով, որովհետեւ ինքն անձնավորեց իր դերակատարությունը Աբովյանի ընտրություններում, պլուս դրան պատկերացրեք, թե ինչ էր կատարվելու, եթե վարչապետը չգնար Աբովյան»:

Սասուն Միքայելյանը հավելեց. «Այս շարժման մեջ, իներցիայի տակ որ ժողովուրդն ինչ-որ հարցի շուրջ ձայն է տալիս, իրենք գիտեն թե դեմք են դարձել կամ մեծ դերակատարություն են ունեցել մեր հայոց պատմության կամ այսօրվա իրողության կամ թավշյա հեղափոխության հետ կապված: Ռոմանոսը այդպես մի ակտիվ չէր հեղափոխության ժամանակ: Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում:

Կան մարդիկ, որ ենթարկվել են ձեւավորված համակարգին, բայց կան մարդիկ, որ իերնց նորմալ են պահել, աշխատել են: Մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ եկել ենք մարդկանց փոխենք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են աշխատել»:

Տպել
Ամենաշատ