News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հուլիս ամսվա եղանակային կանխատեսումները:

«Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թեղնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։ Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան»,- գրել է նա:

Սուրենյանը նաեւ հավելել է. «Անցած տարի այս օրերին Երևանում +40․․․+42 աստիճան էր, իսկ այսօր ըդամենը +28։ Ամառը այսպես պետք է լինի, ոչ թե վրաներիցս հուր ու բոց թափվի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Մայիսի 7-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ...
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
Համաձայն օդերևութաբանների փոթորկի նախազգուշացման՝ ժամը 10.00-12.00-ը և մինչև 2024 թվականի մայիսի 5-ի օրվա վերջը Սոչիի գետերում և Սիրիուս ԴՏ-ում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․․․
Ջրհեղեղ Իրանում. տուժել են 23 նահանգի հազարավոր բնակիչներ
Կիրակի առավոտից 777 փրկարարից բաղկացած մոտ 219 փրկարարական ջոկատ իրականացրել է 134 փրկարարական գործողություն՝ տուժածներին օգնելու համար
ՌԴ Սվերդլովսկի մարզում մոտ 74 հազար մարդ ձյան պատճառով մնացել է առանց էլեկտրականության
Սվերդլովսկում ձյուն է եկել...
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հեղեղումների եւ սողանքների պատճառով ինդոնեզական Սուլավեսի կղզում  զոհվել է 14 մարդ
Հեղեղումների պատճառով զոհվել է 14 մարդ...
Ամենաշատ