News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց երրորդ GITELIQ Creative Forum-ին: Ընկերության ղեկավարը դասախոսություն կարդաց «Նոր տեխնոլոգիաներ` նոր հնարավորություններ» թեմայով:

Երրորդ GITELIQ Creative Forum-ը տեղի ունեցավ AGBU Armenia գլխամասային գրասենյակում: Forum-ն լիովին նոր ձեւաչափով միջոցառումների շարք է Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ արդի եւ հետաքրքիր թեմաների մասին, հանդիպել եւ ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ձեւավորել նոր ծանոթություններ եւ գործնական կապեր, ինչպես նաեւ համատեղել հաճելին եւ գործնականը։

«Բոլոր ժամանակներում տեխնոլոգիաները մարդկության զարգացման կարեւորագույն գործոն էին: Պատվաստանյութերը ու բեռնարկղային փոխադրումները փոխել են մեր կյանքը, եւ այսօր մենք ձգտում ենք հասկանալ, թե որ տեխնոլոգիան շուտով կազդի մեր կյանքի, երիտասարդության եւ ապագա մասնագիտությունների վրա: Հենց այս տեխնոլոգիաների մասին ես ուզում եմ խոսել այսօրվա ֆորումի մասնակիցների հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն՝ Անդրեյ Պյատախինը:

«Մենք համոզված ենք, որ 21 դարը դա նոր տեսակի գիտելիքի եւ նոր տեսակի կրթության եւ զարգացման ժամանակ է։ Այսօր բավարար չէ տիրապետել կոնկրետ ոլորտի գիտելիքներ, նորը ստեղծելու համար՝ պետք է օգտագործել այլ ոլորտներում կիրառվող գիտելիքներն ու փորձը, առավել եւս, երբ տարբեր ինդուստրիաներ ներկա պահին գնում են իրար հետ մերձեցման։ Այդ իսկ պատճառով GITELIQ-ը գլխավոր նշանակություն է տալիս նրան, որպիսի մեկ ֆորումի ժամանակ ներկայացված լինեն տարբեր, նույնիսկ իրար հետ կապ չունեցող ոլորտների ներկայացուցիչներ» - նշեց GITELIQ Creative Forum-ի համահիմնադիր Լեւոն Սարգիզովը։

Միջոցառմանը ներկա էին տարբեր կազմակերպությունների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ