News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ժամանակ է ձգում եւ փորձում է հաշվարկել հարմար ժամանակը, երբ կարող է իրականացնել իր ռազմական ծրագրերը: Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը՝ ռուս-վարացական եւ իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը, Բաքուն զսպվածություն է ցուցադրում, որպեսզի խուսափի իրեն ուղղվող մեղադրանքներից, սակայն Ադրբեջանում դեռեւս համոզված են, որ, այսպես թե այնպես, հարցը պետք է լուծվի ռազմական մեթոդով, ինչի համար կատարվել է անհրաժեշտ սպառազինության գնման աշխատանք, ինչպես նաեւ զորավարժություններ են անցկացվում:

Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի զարգանա լուրջ հակահարված հասցնելու հնարավորությունը: Մենք պատերազմական վիճակում ենք՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ տեղեկատվական հարթակում: Տեղեկատվական անվտանգության մակարդակը կարելի է մեծացնել, օրինակ, դրույթներ մտցնելով, որոնց համաձայն՝ Ադրբեջանից չճշգրտված տեղեկությունները չպետք է թափանցեն հայկական տեղեկատվական դաշտ, ինչպես դա տեղի ունեցավ Մամեդյարովի հետ հարցազրույցի դեպքում: Ադրբեջանը 2016 թվականի պարտությունը ներկայացնում է որպես հաղթանակ: Իսկ հայկական կողմի ընկալումն այնպիսին է, որ մեր հաղթանակն ինչ-որ խնդիրներ է առաջացրել: Նման մոտեցումը եւս անթույլատրելի է»,- պարզաբանեց նա:

Քաղաքագետը նկատեց, թե նույնիսկ հաշվի առնելով այն, որ համանախագահները փորձում են փոքր հաջողությունների եւ դրական արդյունքների տանող ճանապարհներ գտնել, հարկավոր է հասկանալ, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

«Հայկական կողմին հաճախ են մեղադրում այն բանում, որ ցանկանում է զիջումների գնալ, բայց ռազմական գործողությունները, չգիտես ինչու, Ադրբեջանն է ծավալում: Տեղեկատվական աշխատանք է պետք տանել նաեւ այս ուղղությամբ: Այն պետք է տարվի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանի համար: Բաքուն պետք է հասկանա, որ հայ բնակչության վրա հոգեբանական ներգործության մարտավարությունը չի գործում»,- նշեց Պողոսյանը:

Քաղաքագետը պարզաբանեց, թե այն բանի վկայությունը, որ տեղեկատվական պատերազմը մեծ թափ է հավաքել, Մամեդյարովի հարցազրույցն է Վաշինգտոնում հանդիպումից հետո եւ հայկական կողմի պատասխան հերքումը:

Թեւան Պողոսյանը հավելեց, թե դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը լավ է հասկանում, թե ինչպես կարելի է ազդել Հայաստանում տրամադրությունների վրա: «Հայաստանի ԱԳՆ-ն պետք է դրսեւորի մեծ նախաձեռնողականություն, որ հետո չառաջանան այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված ես միայն պատասխանել Բաքվի հարձակումներին: Կարեւոր է դիվանագիտական մակարդակում աշխատանքը: Այս տեսանկյունից դրական է այն, որ հայկական կողմին հաջողվում է կանխել միջազգային կազմակերպություններում հակահայկական փաստաթղթերի հնարավոր ընդունումը: Մյուս դրական փաստն այն է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է Ռազմաարդյունաբերական համալիրի միջազգային ցուցահանդեսներին եւ միջոցառումներին»,- նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ վերջին շրջանում մեր 2 զինծառայողների կորուստը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է սահմանին զգոնությունը մեծացնել:

«Ադրբեջանին հետ են պահում միայն հայկական ԶՈՒ հնարավորությունները եւ մեր միասնականությունը: Բաքվում ուշադիր հետեւում են այս չափանիշների ցուցանիշներին: Միասնականությունը մեր գլխավոր առավելությունն է: Հենց նրանք հասկանան, որ մենք միասնական չենք, անմիջապես կանցնեն ռազմական գործողությունների»,- եզրափակեց Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ