News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այս նստաշրջանին ընդգրկվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական խմբերում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության մամուլի ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։

«Երկար քննարկվում էր իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացվածությունը քաղաքական խմբերում։ Այս նստաշրջանում ես, պարոն Վարդանյանը եւ Ռուբեն Ռուբինյանը ընդգրկվել ենք ԵԺԿ խմբում, Սոս Ավետիսյանը՝ Սոցիալ-դեմոկրատների եւ կանաչների կուսակցությունում, իսկ պարոն Իգիթյանը՝ Լիբերալների եւ դեմոկրատների կուսակցությունում, մենք որոշել ենք մեր ներկայացվածությունն ապահովել քաղաքական տարբեր ուժերում»,-նշեց նա։

Պատվիրակի խոսքով՝ պատվիրակները նաեւ բանաձեւերի նախագծերի նախաձեռնությամբ են հանդես եկել։

Պատվիրակության անդամներից Վլադիմիր Վարդանյանը հավելեց՝   ԵԽԽՎ-ն չեն դիտում հայ-ադրբեջանական բախման հարթակ․  «Մենք հրաժարվում ենք ԵԽԽՎ-ն որպես հայ-ադրբեջանական բախման հարթակ ներկայացնելուց, մենք հանդես ենք գալիս համաեվրոպական օրակարգով, իսկ ադրբեջանական ցանկացած սադրանքի պարագայում վերջիններս ստանալու են ոչ թե սիմետրիկ, այլ ասիմետրիկ պատասխան»։

Վլադիմիր Վարդանյանի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները իրենց ելույթում անդրադարձել են Ադրբեջանում ռամատենչ քարոզչությանը եւ կոռուպցիոն սխեմաներին, որոնք ձեւավորվել են այնտեղ։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բարձրացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթության հարցը։

«Դեռեւս 1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան հստակ ամրագրում է, որ պետության չճանաչումը հիմք չէ բնակչության կրթական իրավունքը ոտնահարելու համար։ Այն վավերացրել են ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ադրբեջանը։ Խոսքը վերաբերում էր նաեւ Արցախի բնակչության կրթական իրավունքին»։

Զոհրաբյանը նաեւ անդադարձավ ռուսական պատվիրակության վերադարձի մասին քվերակությանը․ «Մեր դիրքորոշումը հստակ էր։ Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներից է, որ անդամ երկրները պիտի ունենան ձայնի իրավունք եւ բոլոր խնդրահարույց հարցերը պետք  է քննարկվեն ԵԽԽՎ-ում, երբ մեր գործընկերները վրացական եւ ուկրաինական պատվիրակությունից որոշակի մտահոգություններ են հայտնում մեր քվերակության հետ կապված, ես բացատրել եմ, որ հենց ձեր շահերից է բխում, որ այն հարցերը որոնք բարձրացնում ք եք եւ չկա պատասխանող, ներկայացված լինի ԵԽԽՎ-ում»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հավելեց՝ քննարկվել է Սիրիայի քաղաքական իրավիճակը եւ փախստականների հարցը․ «Այստեղ մենք կարողացել ենք թե՛ հանձնաժողովներում,  թե՛ լիագումար նիստին ունենալ ելույթներ, որտեղ ներկայացրել ենք նաեւ հայ համայնքի վիճակը եւ որ Հայաստանը զբաղվում է այդ հարցով եւ այստեց փախստականների ինտեգրման ծրագրեր են գործում այն պարագայում, երբ մենք դուրս ենք մնացել ֆիանանսավորվող ծրագրերից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ