News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց՝ Տվյալագիտության ամառային դպրոց: Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով:

Ամառային դպրոցին գրանցվել են տարբեր ոլորտները ներկայացնող 70-ից ավելի մասնակիցներ: Նրանց թվում կան ուսանողներ եւ աշխատող մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից: Ամառային դպրոցում դասավանդելու են շուրջ երկու տասնյակ տեղացի եւ միջազգային առաջատար մասնագետներ:

Տվյալագիտության ամառային դպրոցի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՀ Բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի եւ միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում: Մենք հպարտ ենք լինելու այն կրթական հաստատությունը, որը տեսել է ոլորտում պահանջարկն ու երկրի ներուժը եւ ստանձնել՝ լրացնելու այդ պակասը»:

«Տվյալագիտությունն ու նմանատիպ ժամանակակից ուղղությունները չափազանց հեռանկարային են ու պահանջված, իսկ մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գործատու լավ գիտենք որակյալ կադրերի կարեւորությունը: Մենք ուրախ ենք ներդրում ունենալ մեր երիտասարդների մասնագիտական կրթության մեջ, որպեսզի նրանք իրենց հերթին դրական ազդեցություն ունենան մեր երկրի զարգացման հարցում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաեւ Webb Fontaine-ի գործառությունների տնօրեն Սերոբ Սերոբը, ով ընդգծեց տվյալագիտության ոլորտի մասնագետների մեծ պահանջարկը:

Դասընթացներն անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները եւ ստանալու են տվյալագիտության ոլորտի արդիական այլ գիտելիքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ