News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամները մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել են հարցին, թե արդյոք ռուս պատվիրակների հետ մերձեցման երեկո տեղի ունեցել է, ինչպես հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցին ի պատասխան նշեց, որ ոչ մի նման երեկոյի չի մասնակցել․ «ԲՀԿ միանշանակ քաղաքական որոշումն է եղել կողմ քվեարկել ՌԴ պատվիրակության ձայնի վերականգնմանը: Վստահաբար կարող եմ պնդել, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը եղել է տեխնիկական վրիպակ, իսկ մերձեցման որեւէ երեկոյի կամ ցերեկոյի չեմ մասնակցել»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր հերթին ասաց, որ տեղյակ չէ «երեկոյի» մասին՝ եղել է արդյոք, թե չէ եւ խնդիր չի տեսնում նման հանդիպումներին մասնակցելու մեջ, ապա հավելեց․ «Կար զեկույց, որը վերաբերում էր կանոնակարգի փոփոխությանը: Այն թույլ էր տալիս նախկինում պատժամիջոցների տակ գտնվող պատվիրակությունների վերադարձի համար պատնեշը հանել: Խոսքն անուղղակի է վերաբերում Ռուսաստանին: Այն մեկ դեպքի համար չէր, այն դարձել է Եվրախորհրդի կանոնակարգը։ Եղել է 220 տարբեր առաջարկներ, որոնք հրատապ պետ է վերանայվեին»:

Անդրադառնալով քվեարկությանն իր չմասնակցելուն  Հովհաննես Իգիթյանը նշեց, որ տեղում չի եղել ր չի կարողացել քվեարկել։ Իսկ տեղեկություններին, թե չի մանակցել քվեարկությանը, որովհետեւ ուկրաինական պատվիրակության անդամների հետ էր հանդիպում, Իգիթյանը պատասխանեց․ «Ես հանդիպել եմ Իսպանիայի, Հոլանդիայի, Ուկրաինայի պատգամավորների, ինչպես նաեւ հանդիպել եմ Ռուսաստանի պատգամավորներին»։

«Իմ քայլի» պատգամավորներից Սոս Ավետիսյանն հավելեց՝ պետք է աշխատել ԵԽԽՎ յուրաքանչյուր պատվիրակի հետ»:

«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր հերթին նշեց, որ լեհ եւ լիտվիացի պատվիրակներից էլ էին սխալ քվեարկել, քանի որ ակնթարթային է եղել քվեարկությունը, իսկ մերձեցման երեկոյի մասով նա նշեց․  «Մերձեցման երեկո նա նկատի է ունեցել, որ մենք քննարկումներ ենք ունեցել ռուս գործընկերների հետ նրանց վերադարձը, շատերն են շփոթել այս կամ այն հարցում եւ այդ քվեարկությունը չարժեր այս կարգի ծավալուն քննարկման առարկա դարձնել»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվերակել ռուսական պատվիրակության վերադարձին, ապա պարազաբանել էր, որ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ