News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-Չինաստան առեւտրային բանակցությունները G20-ի գագաթնաժողովի շրջանակում սպասվածից լավ են անցել: Այս մասին հայտարարել է Չինաստանի ազգային բանկի ղեկավար Ի Գանը, հաղորդում է Reuters-ը:

«Կարծում եմ՝ լավ արդյունք է, հնարավոր է՝ ավելի լավ, քան ակնկալում էինք: Հետագայում կլինեն դժվարություններ, սակայն ընդհանուր առմամբ երկու նախագահները հստակեցրել են ճանապարհային քարտեզը, եւ այն շատ կառուցողական է»,- ասել է նա:

Միացյալ Նահանգներն ու Չինաստանը պայմանավորվել են վերսկսել առեւտրային բանակցությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է զիջումների գնալ, դեռեւս նոր սակագներ չսահմանել եւ մեղմացնել Huawei տեխնոհսկայի դեմ սահմանափակումները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ