News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առնվազն ինը մարդ է տուժել Սաուդյան Արաբիայիում Աբհա քաղաքի վրա հուսիների հարձակումից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով սաուդյան Saudi Gazette պարբերականին։

Պարբերականի տվյալներով՝ տուժածների մեջ եղել են Սաուդյան Արաբիայի ութ եւ Հնդկաստանի մեկ քաղաքացիներ։

Ավելի վաղ Արաբական կոալիցիան հաստատել էր, որ հուսիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանին։ Օդանավակայանն արդեն վերսկսել է աշխատանքը նորմալ ռեժիմով։

Ռազմաքաղաքական կոնֆլիկտը Եմենում կառավարության եւ շիական «Անսար Ալա» շարժման ապստամբ հուսիների միջեւ շարունակվում է 2014 թվականից։ Կառավարության կողմում 2015 թվականի մարտից հանդես է գալիս արաբական երկրների ռազմական կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ 2018-ի դեկտեմբերին հակամարտության կողմերը Եմենում առաջին անգամ մի քանի տարվա ընթացքում հանդիպել են բանակցությունների սեղանի շուրջ, որոնք կազմակերպվել էին ՄԱԿ հովանու ներքո Ստոկհոլմում։ Նրանց հաջողվեց հասնել մի շարք կարեւոր համաձայնությունների, մասնավորապես՝ գերիների փոխանակման, Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգիստ-քաղաքում հրադադարի եւ այն հուսիների կողմից ՄԱԿ վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ