News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոն որպես վկա հարցաքննության է կանչել Արգենտինայի նախագահի թեկնածու Ալբերտո Ֆերնանդեսին Բուենոս Այրեսում 1994 թվականին ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու գործով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Mitre-ին։

Գործով մեղադրյալ է ճանաչվել սենատոր եւ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, որն առաջադրվել է փոխնախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ միասին։ Քաղաքական գործիչը, որը գլխավորել է կառավարությունը 2003-2008 թվականներին, պետք է դատարան ներկայանա հուլիսի 10-ին։

Նա պետք է պատասխանի համաձայնագրի մասին հարցերին, որն Արգենտինան կնքել է Իրանի հետ 2013 թվականին։ Դատավորը Ֆերնանդեսին դատարան է կանչել ստորագրված փաստաթղթի մասին նրա քննադատական ելույթներից հետո։ La Nacion թերթի հարցազրույցում նա ասել է, որ «միշտ դա վատ համաձայնագիր է համարել»։

2015-ի հունվարին դատախազ Ալբերտո Նիսմանը Ֆերնանդես դե Կիրշների եւ ԱԳՆ նախկին նախարար Էկտոր Թիմերմանի հանդեպ ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու  մեղադրանքներ է առաջադրել, որը տեղի է ունեցել 1994 թվականին հրեական մշակութային կենտրոնի մոտ եւ 85 մարդու կյանք է խլել։ Նրա կարծիքով, կառավարությունն Իրանի հետ բանակցություններ է վարել Արգենտինայի համար շահավետ համաձայնագրի մասին նավթի դիմաց ցորենի մատակարարումների վերաբերյալ։ Դատախազը պնդում էր, որ համաձայնագրի պայմաններից մեկը եղել է պատասխանատվությունից հինգ իրանցու ազատ արձակումը, որոնք որոնվում էին Արգենտինայի կողմից ահաբեկչությանը հանցակցության հետ կապված։ Նիսմանը պետք է իր ապացույցները ներկայացներ Կոնգրեսին, բայց դրանից մեկ օր առաջ նրան մեռած են գտել իր բնակարանում։

Նախկին նախագահն անցնում է մի քանի քրեական գործով, նրան մեղադրում են վատնումների, փողերի լվացման, կոռուպցիայի եւ ահաբեկչությունների հետաքննությանը խոչընդոտելու մեջ։ Ֆերնանդես դե Կիրշներն իրեն համարում է քաղաքական հետապնդման զոհ, նրան կալանումից կփրկի խորհրդարանական իմունիտետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ