News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Իրանին կոչ է արել «անմիջապես» կրճատել ցածրհարստացված ուրանի պաշարները, փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Ավելի վաղ ԱԷՄԳ-ը Թեհրանից հնչած հայտարարություններից հետո հաստատել էր, որ Իրանը ցածրհարստացված ուրանի պաշարների առաստաղը 300 կգ-ով բարձրացրել է: Իրանը նախկինում ասում էր, որ իրեն չի կապկպում ցածրհարստացված ուրանի պաշարների պահման պարտավորություններով: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, սա մեկնաբանելով, հայտարարել էր, որ Իրանի այս քայլն անսպասելի չէր, քանի որ 300 կգ-անոց «սահմանը» վերաբերում է կամավոր պարտավորությունների կարգին, որոնք Իրանն ընդունել է միջուկային գործարքի շրջանակում:

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահը «մտահոգությամբ» է նշել ԱԷՄԳ-ի հայտարարությունը եւ «Իրանին կոչ է արել անհապաղ վերադարձնել բարձրացումը, ինչպես նաեւ զերծ մնալ բոլոր լրացուցիչ միջոցներից, որոնք սպառնալիքի տակ են դնում նրա միջուկայի պարտավորությունները»:

Մայիսի 8-ին՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գհալու մեկամյակին Իրանը հայտարարել էր իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի մի շարք կետերի կատարումը դադարեցնելու մասին, որոնք առնչվում են հարստացված ուրանի եւ ծանր ջրի պաշարներին:

Իրանում ընդունված միջոցները պատճառաբանել էին միջուկային գործարքի ԱՄՆ խախատումներով եւ Վաշինգտոնի կողմից  Թեհրանի դեմ պատժամիջոցների սահմանմամբ, ինչպես նաեւ համաձայնագրում մնացած անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան)՝ ծագած խնդիրները պատշաճ կերպով լուծելու անընդունակությամբ: Այս կապակցությամբ Իրանը նշված երկրներին 60 օր ժամկետ էր տրվել Իրանի շահերի ապահովմանն համար՝ միաժամանակ խոստանալով վերադառնալ դադարեցված պարտավորությունների կատարմանը, եթե նրանց հաջողվի լուծել ԱՄՆ գործողությունների պատճառով առաջացած խնդիրները:

Հաջորդ փուլում (սկսվում է հուլիսի 7-ից), եթե միջուկային գործարքի անդամ երկրները նշված ժամկետում չապահովեն Իրանի շահերը, Թեհրանը հայտարարել է Արաքում ռեակտորի արդիականացման դադարեցման պատրաստակամության եւ ուրանի հարստացման մակարդակում սահմանափակումներից հրաժարվելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ