News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄՊՀ մասնաճյուղը ամրապնդում է Հայաստանի հիմքերը, հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը: Այս մասին հուլիսի 2-ին Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ այդ հարաբերություններում կրթության ոլորտը նշանակալի դերակատարում ունի:

«Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունների ամրապնդման գործում կրթության դերը միայն կմեծանա, քանի որ այն մեր բազմադարյա կապերին լրացուցիչ կայունություն է հաղորդում եւ, ինչն անչափ կարեւոր է, հեռանկարայնություն»,- նշեց դեսպանը:

Նա շեշտեց, որ պետությունն իր երիտասարդներին կրթություն տրամադրելով՝ ամրացնում է հիմքերը, իսկ ՄՊՀ-ն հենց դրանով է զբաղվում:

«Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի այսօրվա շրջանավարտները խոսում են այն մասին, որ բուհը կայացել է: Այս մասին է վկայում այստեղ Հայաստանի վարչապետի եւ երկրի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ներկայությունը»,- հայտարարեց Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը հավելեց, որ բուհում շատ լավ ներուժ է ստեղծվել, եւ այս իմաստով կարեւոր է, որ հաջորդ տարի սպասվում է նաեւ մագիստրատուրայի բացում:

Նշենք, որ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը: Միջոցառմանը մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ