News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կառոլինայից մի զույգ 25 հազար դոլար է վճարել իր սիրելի կատվի՝ Բուլոչկայի կլոնի համար, որն իրենց հետ էր ապրում 1999 թվականից, իրենց ամուսնության պահից ի վեր: Ամուսինների խոսքով՝ իրենց չի հուզում գինը, հաղորդում է Usa-ն: 

Ամեն ինչ սկսվեց անցած տարի, երբ նրանք իմացան, որ իրենց սիրելի կատուն իրենց հետ ապրելու համար քիչ ժամանակ ունի, եւ որոշեցին կլոնավորել նրան:

Զույգը հոդված է կարդացել ամսագրում, որտեղ գրված էր դերասանուհի Բարբարա Սթրեյզանդի շան կլոնավորման մասին:

«Մենք ամիսների շարունակ սառցարանում պահում էինք ԴՆԹ-ն, չգիտեինք՝ ինչ անել: Սակայն որոշեցինք դիմել այդ քայլին: Մենք շատ էինք սիրում Բուլոչկային: Մեր երեխաները նրա հետ են մեծացել, նա ամեն գիշեր պառկում էր կնոջս կողքին բարձի վրա»,- պատմել է Բրայանը:

Կատուն սատկել է կլոնավորումից մեկ ամիս անց:

Կնոջ խոսքով՝ իրենց մխիթարում էր այն միտքը, որ «նորից կտեսնեն իրենց սիրելի կենդանուն»:

Զույգի խոսքով՝ կլոնը չի տարբերվում իրենց սիրելի Բուլոչկայից:

«Գինը մեզ չէր հուզում: Մենք այդ գումարը ծախսեցինք մեր սիրելի կենդանու վրա, որի հետ 20 տարի ենք անցկացրել»,- վսահեցրել է Բրայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ