News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ազերսիլահ» բաց բաժնետիրական ընկերությունն այսօրվա դրությամբ պետական գրանցում չի ստացել, իսկ Ադրբեջանի նախագահի 2019 թվականի հունվարի 14-ի թիվ 466 հրամանագիրը չեղարկվել է։ Սակայն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը վերացված չի համարվում եւ շարունակում է գործունեությունը։

Իրականում սա ադրբեջանական քարոզչության հերթական ձախողումն է պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Բանն այն է, որ Ադրբեջանի կառավարությունը շատ դեպքերում երեւակայականը մատուցում է իրականի տեղ եւ թոզ փչում ժողովրդի աչքերին։ Իսկ հետո, իր ուժերը եւ հնարավորությունները համադրելով, հրաժարվում է մտահղացածից՝ հարյուրավոր անիրական ու հորինված պատճառներ բերելով։ Այդպես տեղի ունեցավ նաեւ «Ազերսիլահ» նախագծի պարագայում։

Նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագիրը «Ազերսիլահի» ստեղծման մասին նախատեսում էր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի թողարկման կորպորատիվ կառավարում եւ կայունություն։ Այս առնչությամբ երկու հարց է ծագում. ինչպե՞ս «Ազերսիլահը» պետք է կառավարեր իր հարաբերությունները նոր ստեղծվող տեղական ընկերությունների հետ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության շուկայում ֆինանսական կայունության հասնելու համար, եւ ինչպե՞ս պետք է նոր իրավաբանական անձը նպաստեր իր զարգացման պորտֆելի լավագույն համաձայնեցմանը բանակի օպերատիվ պահանջմունքների հետ ղարաբաղյան հակամարտությունում։

 Ուստի, պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պետք էր ավելի կատարյալ կառույց, որպեսզի հարմարվեր այս նոր իրողությունում։ Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը չէին բավականացնում ամուր կապերը  մասնավոր հատվածի հետ այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ են փորձագիտական գիտելիքներ, ներդրումներ ներգրավելու կարողություն, արդիական գիտահետազոտական ենթակառուցվածք, արդի ենթակառուցվածք Ադրբեջանի Զինված ուժերի պահանջմունքների համարժեք գնահատման համար, եւ որ գլխավորն է՝ ուժեղ կոորդինացում նրա առանցքային ակտիվների՝ գործարանների, ինչպես նաեւ հետազոտական կենտրոնների միջեւ։ «Ազերսիլահ» նոր կորպորացիան նախատեսված էր այս խոչընդոտների հաղթահարման համար։ Սակայն ընկերությունը բախվեց բազմաթիվ խնդիրների նոր պորտֆելներ մշակելիս։ Փորձագիտական գիտելիքների բացակայությունը բարձր որակավորման կարեւոր ոլորտներում եւ համազգային կրթական ծրագիրը արդի պաշտպանական արդյունաբերության կարիքների համար ընդհանուր խոչընդոտներից են արդյունաբերության արդյունավետ աճի համար։ Այդ ոլորտներից են տաղանդների կառավարման ծրագրերը, որոնք իրականացվում են կառավարություն/զինված ուժեր աջակցությամբ, համագործակցության պլատֆորմները, որոնք կապում են պաշտպանական արդյունաբերությունը ակադեմիական շրջանակների եւ մասնագիտական կրթության հետ։

Մի խոսքով՝ նախագիծը Ադրբեջանի կառավարության հերթական «մեռելածին զավակն» էր։

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ