News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկրորդ անգամ է իրականացնում «Կարիերայի կողմնորոշման ծրագիր» աշխատակիցների երեխաների համար՝ հաշվի առնելով փորձնական նախագծի վերաբերյալ ստացված դրական արձագանքները:

«Կարիերայի կողմնորոշման ծրագիրը» նախատեսված է ընկերության աշխատակիցների՝ 14-ից 17 տարեկան երեխաների համար: Այն նպատակ ունի օգնել նրանց մասնագիտության ընտրության հարցում եւ ծանոթացնել ծնողի աշխատավայրի հետ:

Ծրագրի մասնակիցներն ամառային արձակուրդների ընթացքում հնարավորություն կունենան իրենց ունակությունների սահմաններում ներգրավվելու իրենց նախընտրած վարչության ու բաժնի աշխատանքներում եւ անմիջականորեն դիտարկելու դրանց ընթացքը: Արդյունքում երեխաները կկարողանան որոշակի պատկերացում ձեւավորել հեռահաղորդակցության օպերատորի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կհամադրվեն հաճելին ու օգտակարը. երեխաների համար կազմակերպվեն ուսուցողական եւ ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:

Մասնագիտական կողմնորոշում ձեւավորելու կարեւոր գործում երեխաներին կուղղորդեն ընկերության կողմից նշանակված առանձին աշխատակիցներ: Ծրագրի ընթացքում երեխաները կտեսնեն, թե ինչպիսի՞ն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առօրյան, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, ի՞նչ են իրենից ներկայացնում համագործակցությունն ու թիմային աշխատանքը, ինչպե՞ս են կայացվում աշխատանքային որոշումները, ինչպե՞ս է բաշխվում աշխատանքը, եւ այլն:

«Աշխատակիցների երեխաների համար նախատեսված՝ կարիերայի կողմնորոշման ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի: Առաջին՝ ընկերությունն ընդառաջել է իր աշխատակիցների նախաձեռնությանը՝ օգնել, որպեսզի երեխաների ամառային արձակուրդներն ավելի հետաքրքիր ու բովանդակալից լինեն: Երկրորդ՝ դաստիարակչական շատ կարեւոր սկզբունք է գործի դրվում. երեխան տեսնում է իր ծնողի կողմից արժեքի ստեղծման ընթացքը, գնահատում է նրա եռանդն ու մասնագիտական որակները:

Սա չափազանց կարեւոր է ծնողի հանդեպ հարգանքի ձեւավորման առումով: Բացի այդ՝ երեխան իր ծնողին եւ նրա գործընկերներին օգնելով՝ նույնպես տոգորվում է թիմային ոգով, դառնում է աշխատանքային կոլեկտիվի մաս: Ու ամենակարեւորը՝ երեխան հնարավորություն է ստանում տեսնելու, թե որքա՛ն շատ են մասնագիտացման ուղղությունները եւ կողմնորոշվել:

Իհարկե՝ մենք հեռու ենք այն մտքից, որ երեխաներն անհրաժեշտաբար պետք է ընտրեն իրենց ծնողների մասնագիտությունը, բայցեւայնպես՝ մենք նրանց ընձեռում ենք ծանոթանալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում են կարիերայի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ուսանողների համար, ինչպես նաեւ կազմակերպվում են բաց դռների օրեր՝ դպրոցականների ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
Ամենաշատ