News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի ցանկանում վճարել ռուսական գազի դիմաց այնքան, որքան նրան առաջարկում է «Գազպրոմը»։ Եվ արդեն սկսում է տուգանքներով ճնշել «Գազպրոմի» «դստերը» Հայաստանում։ Փորձագետները նախազգուշացնում են, որ չարժե սպասել գնի իջեցման։ Սրանից ավելի էժան չի լինում։ Կոնֆլիկտը կարող է լուծվել Հայաստան Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ, գրում է Gazeta-ն։

Հայկական իշխանությունները ցանկանում են Մոսկվայից ռուսական բնական գազի գնի իջեցում ստանալ։ Բանակցությունները վարվում են արդեն ոչ առաջին ամիսը, եւ բոլոր վերջնաժամկետները վաղուց ավարտվել են։ Բայց համաձայնագիրն այդպես էլ չի ստորագրվել։ Գազի գների ինդեքսացիան Ռուսաստանում հուլիսի 1-ից նոր առիթ է պաշտոնական Երեւանի համար՝ վերադառնալու հին խնդրին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2019 թվականի հունվարի 1-ից արդեն բարձրացրել է ռուսական գազի գինը Հայաստանի համար՝ 150-ից հասցնելով հազար խորանարդ մետրը 165 դոլարի։ Բայց այս գինը՝ «Հայաստան «մտնելիս», իսկ ներքին սակագինը բնակչության համար մնացել է նույնը։

Սակագինը չի բարձրացել շնորհիվ այն բանի, որ երկիր գազի հիմնական մատակարարը՝ «Գազպրոմ Արմենիան» (100 տոկոսով պատկանում է ռուսական «Գազպրոմին»), առայժմ խնայում է իր հաշվին։ Ընկերությունը պատրաստվում է օպտիմալացնել ներքին ծախսերը ի հաշիվ գրեթե 6 հազարանոց անձնակազմի կրճատման 13 մասնաճյուղերում, եւ կկրճատի ներդրումային ծրագրերը։

Օպտիմալացման չափերը չեն բացահայտվում, բայց խոսքը 500-1000 աշխատակցի կրճատման մասին է։

Ընդ որում՝ այնուամենայնիվ, չի բացառվում այն տարբերակը, որ «Գազպրոմ Արմենիան» չի կարողանա բավականաչափ միջոցներ գտնել՝ ի հաշիվ ծախսերի օպտիմալացման, եւ գազի ներքին սակագնի բարձրացման հայտ կներկայացնի բնակչության համար արդեն այս տարի։

Այս մասին ավելի վաղ ասել էր կարգավորողի ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Օրենքով «Գազպրոմ Արմենիան» նման լիազորություններ ունի, ասել է նա։

Տեսականորեն, սակագները չբարձրացնել կարելի կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները սուբսիդավորեին բնական գազի գները ներքին սպառման համար։ Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս այս տարեսկզբին հրաժարվել է անել դա։

Նա սակագները պահելու այլ լուծում է տեսնում։ Փաստորեն, ի հաշիվ ռուսական «Գազպրոմի»։

«Առայժմ խոսքն այն մասին է, որ 2019 թվականին գազի գինը սպառողների համար չի բարձրանա։ Մեկ մեկ տարի ունենք Ռուսաստանի, «Գազպրոմի» եւ ԵՏՄ գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակելու համար՝ լուծելու հարցը երկարատեւ հեռանկարի համար»,- ասել է Փաշինյանը։

«Газеты.Ru»-ի աղբյուրը Հայաստանի կառավարությունում պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել վարչապետ Փաշինյանը, երբ հիշատակել է Եվրասիական տնտեսական միությունը՝ գազային խնդրի հետ շաղկապված։

Քանի որ Ռուսաստանը եւ Հայաստանը ԵՏՄ անդամներ են եւ գտնվում են միասնական տնտեսական տարածքում, անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ թե՛ ռուսական, թե՛ հայկական բիզնեսի համար, կարծում են Երեւանում։ Հիմա դա խնդրահարույց է, քանի որ գազի խորանարդ մետրի արժեքը Հայաստանում արդյունաբերական սպառողների համար ավելի բարձր է, քան Ռուսաստանում։

«Դա բացասաբար է ազդում արտադրանքի ինքնարժեքի վրա։ Դա առաջ է բերում անառողջ մրցակցություն Եվրասիական միությունում»,- ասել է աղբյուրը։ Այսինքն՝ գները ԵՏՄ շրջանակում պետք է հավասարեցնել, բայց չբարձրացնել, կարծում են Հայաստանում։

Էներգակիրների ոչ խտրական գները շատ կարեւոր են Եվրասիական տնտեսական միությունում բիզնեսի զարգացման համար։

Բայց քանի որ Մոսկվան առայժմ ոչ մի խոստում չի տալիս, համենայնդեպս, հրապարակային հարթությունում այդ մասին կոնկրետ ոչինչ չի ասվել, Հայաստանի իշխանություններն անցել են հակահարձակման։ Հունիսին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանեցին 10 մլն դրամով (մոտ 20 հազար դոլար)։ Նման որոշում է ընդունվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովը նշել է, որ մի շարք դեպքերում ռուսական գազի մատակարարողը չի հետեւել տեղի ընկերությունները եւ բնակելի տները գազային ցանցին միացնելու պայմաններին։

«Գազպրոմ Արմենիայում» նեղացել են ճնշումից եւ ի պատասխան ասել, որ ոչ մի անօրինական գործողություն չեն արել եւ համաձայն չեն տուգանքին։

Տուգանքի գումարը, իհարկե, աննշան է, բայց դա ազդանշան է «Գազպրոմին» եւ Կրեմլին։

Թե ինչպես կզարգանան իրադարձություններն այսուհետ՝ հասկանալի չէ։

«Գազետան» «Գազպրոմ Արմենիային» հարցում էր ուղարկել երկու երկրների միջեւ գազի գնի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական մեկնաբանությունն այսպիսին էր. «Գազի գնի վերաբերյալ բազմակողմ բանակցությունները, որոնք վարվում են արդեն երկար ժամանակ, մեր տեղեկություններով, եզրափակիչ փուլում են»:

Ընկերությունը խոստացել է բանակցությունների արդյունքներով համապատասխան տեղեկություններ տալ:

Բայց չարժե արագ որոշման սպասել: Հավանաբար, բանակցությունների առաջին արդյունքները ի հայտ կգան հոկտեմբերից ոչ շուտ: Այս ժամանակ սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Երեւան: Ավելի վաղ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպել է Պետերբուրգյան տնտեսական համաժողովի ժամանակ: Հանդիպման արդյունքներով նա հայտնել է, որ Հայաստանի համար գազի գնի հարցում Ռուսաստանի հետ ընդհանուր լեզու գտնելու հույս ունի:

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը գինը նվազեցնելուն պատրաստ չէ:

«Հայաստանն արդեն գազը ստանում է միանգամայն մրցակցային գնով, շուկայականից ցածր: Ավելի էժան գազ է ստանում միայն Բելառուսը: Այնպես որ, ավելի ցածրի տեղ չկա»,- ասում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:

Օրինակ՝ Վրաստանը ադրբեջանական գազը գնում է 200-215 դոլարով, Թուրքիան՝ 290 դոլարով, Իրանն իր գազը Թուրքիային վաճառում է 300-400 դոլարով:

Մյուս կողմից՝ գազի գները ոչ միայն ֆինանսական բաղադրիչ ունեն, այլ դա միշտ մեծ քաղաքականության հարց է: Ռուսաստանին ձեռնտու է հարեւանների վրա ազդեցության գործիք ունենալ, նույնիսկ քիչ թե շատ չեզոքների վրա, ինչպիսին են Հայաստանը եւ նույն Բելառուսը, նշում են փորձագետները:

Հայաստանի նոր առաջնորդ Փաշինյանը Ռուսաստանի բարեկամն է: Սակայն պատրաստ չէ բացառապես Կրեմլի ազդեցության գոտում մնալ, կարծում է Սիմոնովը:

Երկրների միջեւ տարաձայնությունների պատճառ միշտ էլ կգտնվի, համաձայն է Քաղտեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը:

Օրինակ՝ Մոսկվային չափազանց դուր չի գալիս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Ներկայիս իշխանությունները նրան մեղադրում են իշխանության բռնազավթման մեջ: Միաժամանակ, կարծիք կա, որ հենց Քոչարյանի նախագահության տարիներին է (1998 - 2008 թվականներ) Հայաստանը կողմնորոշվել ռուսամետ ընտրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ