News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները հրամայել են ձերբակալել 122 զինվորականի իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի հետ կապերի կասկածանքով, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի ապրիլին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

Ինչպես տեղեկացնում է Anadolu-ն, ոստիկանությունը շուրջկալներ է իրականացնում Ստամբուլում, Իզմիրում եւ Քոնիայում։ Որոնվողների մեջ են բարձրաստիճան զինվորական սպաներ։

Չհաջողված հեղաշրջումից երեք տարի հետո ավելի քան 77 հազար մարդ գտնվում է ճաղերի հետեւում՝ դատի սպասելով, մոտ 150 հազար պետական ծառայող, զինվորական եւ այլ մարդիկ ազատվել են կամ հեռացվել աշխատանքից։
Իրավապաշտպան կազմակերպությունները եւ Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները քննադատել են ճնշումների մասշտաբները՝ հայտարարելով, որ նախագահ Էրդողանն անհաջող հեղաշրջումն օգտագործել է որպես պատրվակ այլախոհությունը ճնշելու համար։

Կառավարությունը հայտարարել է, որ անվտանգության միջոցներն անհրաժեշտ են սպառնալիքի լրջության պատճառով, որի հետ, իբր բախվում է Թուրքիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում բացել են թանգարան՝ նվիրված 2016-ի հեղաշրջման փորձի ձախողմանը
Էրդողանը մասնակցել է թանգարանի բացմանը...
Թուրքիայում 176 զինվորականի ձերբակալելու օրդեր է տրվել
Կասկածյալների թվում են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ մեկ գնդապետ, 2 փոխգնդապետ, 5 մայոր, 7 կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ…
Թուրքիայում դատարանը ՌՕՈւ նախկին հրամանատարին եւ Էրդողանի նախկին խորհրդականին ցմահ ազատազրկման է դատապարտել
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ եւ սպաներ պետական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել...
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող 128 մարդու կալանավորելու օրդեր են տվել
Թուրքիայի զինված ուժերում կազմակերպության գաղտնի ցանցի քննության շրջանակում օդերները տվել են Իզմիր եւ Քոնյա նահանագների դատախազները…
Ավելի քան 500 թուրք դատավորներ եւ դատախազներ հայցեր են ներկայացրել ՄԻԵԴ
Նրանք, ովքեր միջնորդրություն են ներկայացրել, հեռացվել են աշխատանքից, ձերբակալվել, իսկ հետո կալանավորվել այն մեղադրանքով, որ նրանք...
Դատարանը Թուրքիայում 119 զինվորականի դատապարտել է ցմահ բանտարկության խռովության գործով
119 զինվորական դատապարտվել է ցմահ բանտարկության...
Ամենաշատ