News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Փոխվարչապետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել իրանական կողմին միջկառավարական նիստը կազմակերպելու եւ հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Փոխվարչապետը արդյունավետ է գնահատել այս օրերին աշխատանքային խմբերի կատարած համատեղ աշխատանքը եւ վստահություն հայտնել, որ նիստին հատկացված ժամանակը առավելագույնս կօգտագործվի երկու երկրների առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող օրակարգում եղած խնդիրները համաձայնեցնելու նպատակով:

Մհեր Գրիգորյանը նշել է, որ փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ-իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է երկու երկրների միջեւ հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը: Փոխվարչապետը շեշտել է, որ 16-րդ միջկառավարական նիստը առաջինն է երկու երկրների խորհրդարանների կողմից ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումից հետո: Նա նիստը լավ առիթ է համարել անդրադառնալու նաեւ համաձայնագրի շրջանակներում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով առեւտրային հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առեւտրատնտեսական, կրթության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ