News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 7-ից Իրանը մտադիր է ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսված 3,67 տոկոս մակարդակից ավելի բարձր, եւ դա կանի այն մակարդակով, որը հարկավոր է համարում, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հուլիսի 7-ին (ուրանի) հարստացումը այլեւս չի գտնվի 3,67 տոկոսի մակարդակում։ Մենք մի կողմ կդնենք այդ պարտավորության կատարումը, մենք այդ 3,67 տոկոսը կբարձրացնենք այն մակարդակի, որը ցանկանում ենք, որը մեզ անհրաժեշտ է»,- ասել է Ռոհանին, որի ելույթի մի հատվածը հրապարակվել է Իրանական պետական հեռուստատեսության Telegram-ալիքում։

Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել էր, որ Իրանը բարձրացրել է ցածրամակարդակ հարստացված ուրանի պաշարների շեմը 300 կիլոգրամից։ Իրանն ասում է, որ չի կաշկանդի իրեն պարտավորություններով։ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով սա, ասել է, որ Իրանի այս քայլն անսպասելի չէր, քանի որ երեք հարյուր կիլոգրամանոց «շեմը»  վերաբերում է կամավոր պարտավորությունների կարգին, որոնք Իրանն ընդունել էր միջուկային գործարքի շրջանակում։

ԱՄՆ միջուկային գործարքից դուրս գալուց մեկ տարի հետո, մայիսի 8-ին, Իրանը հայտարարեց, որի չի կատարելու Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի մի շարք կետեր այն մասով, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանն ու ծանր ջրին։

Իրանում ընդունված միջոցները բացատրել են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտմամբ եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցներ մտցնելով, ինչպես նաեւ ԳՀՀԾ-ում մնացած անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) անկարողությամբ՝ պատշաճ ձեւով լուծելու առաջացած խնդիրները։ Այս առնչությամբ Իրանը նշված երկրներին 60 օր է տվել՝ խոստանալով միեւնույն ժամանակ վերադառնալ դադարեցված պարտավորությունների կատարմանը, եթե նրանց հաջողվի լուծել առաջացած խնդիրները ԱՄՆ գործողությունների հետ կապված։

Ընդ որում՝ հաջորդ փուլում (հուլիսի 7-ից հետո), եթե միջուկային գործարքի անդամ երկրները չապահովեն Իրանի շահերը նշված ժամկետում, Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել Արաքի ռեակտորի արդիականացումը, ինչը ԳՀՀԾ մի մասն էր, հրաժարվել ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ