News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրումը մեծ քայլ է ընտանեկան բռնության դեմ պայքարում: Այս մասին հուլիսի 3-ին «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի շրջանակում իր ելույթում ասաց Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Նրա խոսքով՝ ընկալումը, թե տղամարդիկ պետք է ամեն ինչում առաջնորդ լինեն, իսկ կանայք հասարակության մեջ միայն պասիվ դերում լինեն, լայնորեն տարածված է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Վուտովան հավելեց, որ ԵՄ-ն համապատասխան մեխանիզմներ եւ գործիքներ է ստեղծել ընդդեմ ընտանեկան բռնության եւ կանանց նկատմամբ բռնության:

«Կանանց դերի մեծացումը բխում է ամբողջ հասարակության շահերից: Ուրախ եմ նշել Հայաստանի իշխանությունների լայն ներգրավվածությունը համապատասխան դրույթների մշակմանը՝ հաշվի առնելով բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքի կարեւորությունը, ինչը խոսում է քաղաքական կամքի առկայության մասին»,- պարզաբանեց նա:

Վուտովան ընդգծեց, որ այն ընկալումը, թե «տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ պարանոցը» հանրության շրջանում պետք է վերափոխվի նրան, որ նաեւ «կինը կարող է գլուխ լինել»:

Նշենք, որ հուլիսի 3-ին Երեւանում Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը տվել են «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ