News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է օգտագործել ազգային արժույթները Հայաստանի հետ երկկողմ առեւտրում։ Այս մասին նա ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է Tasnim-ը։

Ռոհանին ընդգծել է երկկողմ առեւտրային կապերի եւ տնտեսական համագործակցության ընդլայնման ջանքերի անհրաժեշտությունը։ «Տնտեսական հարաբերությունները կբարելավվեն բանկային կապերի համատեքստում, եւ մենք կարող ենք թեթեւացնել  եւ արագացնել երկու երկրների առեւտրային կապերը՝ օգտագործելով (Հայաստանի եւ Իրանի) ազգային արժույթները»,- ավելացրել է նա։

Նա նշել է, որ Իրանը, Հայաստանը եւ տարածաշրջանի մյուս երկրները կարող են աշխատել միասին էներգետիկայի, էլեկտրաէներգիայի արտադրության եւ տրանսպորտի ոլորտում։ Նրա խոսքով՝ Իրանը, Հայաստանը եւ Վրաստանը կարող են միացնել Պարսից ծոցը եւ Օմանի ծովը Սեւ ծովին՝ հայտարարելով, որ այդ երթուղին կամրապնդի հարեւանների կապերը։

Ռոհանին նշել է, որ Թեհրանը եւ Երեւանը կարող են ընդլայնել հարաբերությունները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, եւ վստահություն է հայտնել, որ Իրանը հաղթող դուրս կգա ԱՄՆ-ի հետ «անհավասար դիմակայությունում»։

Իր կողմից՝ Հայաստանի փոխվարչապետն ասել է, որ էներգետիկ եւ առեւտրային համաձայնությունները Թեհրանի եւ Երեւանի միջեւ կիրականացվեն առաջիկայում։

Գրիգորյանը նաեւ նշել է, որ Հայաստանը նախագահում է ԵՏՄ-ում։ «Մենք պատասխանատվություն ենք զգում Եվրասիայի հետ Իրանի հարաբերություններն առաջ մղելիս եւ հնարավոր ամեն ինչ կանենք այդ նպատակին հասնելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ