News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հունիսի 28-ին, 29-ին և 30-ին Վերին Անտառային 138/2 հասցեում տեղի ունեցավ «Ֆայն Քարս օֆ Արմենիա» (Fine cars of Armenia) ընկերության ավտոսրահի բացման արարողությունը։ Ի դեմս մի շարք բարձրաստիճան հյուրերի ներկա էին Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Վինչենցո Դել Մոնակոն, «Fiat Chrysler Automobiles Group (FCA)»  ընկերության տարածաշրջանի տնօրեն պրն. Ֆաբրիցիո Ֆորեոն և Հայաստանի «Ֆայն Քարս օֆ Արմենիա» գլխավոր գործադիր տնօրեն պրն. Մայքլ Աղիլին։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ավտոսրահը «Fiat Chrysler Automobiles»  ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և հանդիսանում է Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ ցուցասրահը, որտեղ միաժամանակ մի քանի բրենդներ են ներկայացված — Jeep, Alfa Romeo, Fiat, Fiat Professional, Chrysler, Dodge և RAM: «Fiat Chrysler Automobiles»  գրուպի կարգախոսն է - դիզայն, կատարողականություն, հարմարավետություն և մատչելիություն։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա»   ընկերություն հիմնադիր և գործադիր տնօրեն Մայքլ Աղիլին քաջ ծանոթ է հայկական շուկային դեռ 1994 թվականից ի վեր, սակայն վերջին քաղաքական փոփոխություններն էին, որ լավատեսությամբ լցնելով իրեն և իր գործընկերներին՝ դրդեցին այսպիսի ծանրակշիռ ներդրումներ կատարել հայկական շուկայում։  Պրն. Աղիլին նշում է. «Հայկական ավտոմոբիլային շուկան կարող է շատ փոքր թվալ ոմանց համար, սակայն Հայաստանում 1000 հոգուց մոտ 150-ը մեքենա ունեն: Հայաստանը մեծ ներուժ ունի այս առումով, սակայն այն, ինչ ինձ հիացնում է Հայաստանում հետխորհրդային տարիներին անգամ՝ մարդկային ռեսուրսն է։ Ընկերության նպատակն է յուրովի սպասարկել հայկական սպառողին, առաջարկել շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնող մոդելներ և ընտրության հնարավորություն տալ մեր հաճախորդներին՝ առաջարկելով մոդելներ, որոնք հասանելի են թե՛ միջին կարգի, և թե՛ շքեղություն նախընտրող հաճախորդներին»։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա»  ընկերությունը ներկրելու է միմիայն Եվրո6 ստանդարտի մոդելներ, որոնք CO2 արտանետումների ծավալը հասցնում են նվազագույնի և համապատասխանում են ամերիկյան և եվրոպական անվտանգության ամենաբարձր չափանիշներին։ Ընկերությունը տրամադրելու է բարձրակարգ սպասարկում և հետվաճառքային ծառայություն, որը ներառում է տեխնիկական, էլեկտրական մասերի հետ կապված խնդիրների բազմապիսի լուծումներ ավտոսրահին կից տեղակայված նորոգման կետում։

«Ֆայն Քարս օֆ Արմենիա»   ընկերությունը նաև ստեղծելու է ավտոմոբիլներ ներմուծողների ասոցիացիա` կառավարությանը ներկայացնելու այս ոլորտի համար հույժ կարևոր նշանակություն ունեցող պետական ներմուծման վերաբերյալ նախագծեր։ Այսպիսով ընկերությունը ձգտում է ստանդարտացնելու տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանում, պահպանելու անվտանգության միջազգային չափանիշները և պաշտպանելու սպառողների շահերը։

Եվս մեկ առավելություն` ֆինանսական և լիզինգային ծառայությունների մատուցում ավտոսրահի տարածքում: Ֆինանսական ծառայությունները մատուցվելու են մեկ պատուհանի սկզբունքով երկու ժամվա ընթացքում։ Ընկերությունը ֆինանսական ծառայությունների հասանելիությամբ նպատակ է հետապնդում նվազեցնելու Հայաստանում օգտագործված և անվտանգության չափանիշներին չհամապատասխանող մեքենաների առք ու վաճառքը։

Ընկերությունը նաև տրամադրելու է ոստիկանության համար նախատեսված Dodge Charger Pursued մոդելը, որի վառելիքային ծախսը չի գերազանցելու 11.8 լիտրը ամենածախսատար իրավիճակներում։ «Եթե հնարավոր է փրկել կյանքեր, ապա դա է առաջնայինը», նշել է Պրն. Աղիլին, անդրադարձ կատարելով անցյալ տարվա ողբերգական 4 ոստիկանի կյանք խլած ավտովթարին։ «Այս մոդելն ամենաշատն է օգտագործվում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից. այն ունի դիմային և կողային անվտանգության բարձիկներ և մեքենայի վերևի մասում ներկառուցված խաչաձև ձողակառույցներ, որոնք ամենածանր վթարների դեպքում անգամ զգալիորեն բարձրացնում են ուղևորների անվտանգությունը»։

Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթը ուղղված է լինելու Հայաստանում բազմակի սկլերոզի հետազոտությանն ու բուժմանը,  եւ հատուկ կարիքներով անձանց սպասարկող հաստատությունների տեխնիկական վերազինմանը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ