News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:

«Մենք մեծ հույսեր ենք կապում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ի եւ Ձեզ հետ՝ պարոն նախագահ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդարացի, միջազգային իրավունքների նորմերին համապատասխան եւ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորման հետ»,- ասվում է շնորհավորական տեքստում, որը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիեւը նշել է, որ Ադրբեջանին ու ԱՄՆ-ին կապում են բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները:

«Մի շարք ոլորտներում համագործակցությունը ռազմավարական գործընկերության բնույթ է կրում: Մենք մտադիր ենք շարունակել ահաբեկչության դեմ պայքարի եւ միջազգային անվտանգության ապահովման հարցերով բազմակողմ ջանքերը: «Հարավային գազային միջանցք» ծրագիրը, որը հաջող կերպով իրականացվել է, մեծ ներդրում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար: Եվ ԱՄՆ-ի կողմից մեր ծրագրերի աջակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի»,- նշել է Ալիեւը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին
Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, հարգելի ընթերցող, քանի որ դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում...
Փաշինյանի հարցազրույցը Hard Talk-ին. կարող ենք խաղաղության հասնել, եթե Ադրբեջանը մեր ջանքերին փոխադարձությամբ պատասխանի
«Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ես խաղաղության նոր բանաձեւ եմ առաջարկել. ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար...
Ադրբեջանցի ընթերցողները Ալիեւին համեմատել են Կռիլովի Մոսկայի հետ
Վերջնական տարբերակում ստացվել է, որ «Ալիեւը Պուտինից բացատրություն է պահանջում Հայաստանին զենք մատակարարելու համար»...
Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները փաստացի երկարաձգվել են. Տիգրան Աբրահամյան
Նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին…
Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել. Տիգրան Աբրահամյան
Անձամբ իմ համար զարմանալի էր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին կադրերի բացակայությունը, որի մասին զորավարժություններից առաջ շատ էր խոսվում...
Չեմ պնդել, որ իրականում 400 հա տարածքը բանակը ետ վերցնի՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան
Այո, անկասկած սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ...