News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հուլիսի 3-ին՝ ծիրանի ֆեերիայի կիզակետին, որը պարգեւում է Հայաստանի առատաձեռն բնությունը, Երեւանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT Apricot նորարարական խմիչքը (ֆոտոռեպորտաժ):

ARARAT-ի շարքի մեջ բացառիկ ARARAT Apricot-ն ավանդույթնների եւ վարպետության նոր արեւային բեկումն է: ARARAT Apricot-ը ստեղծված է 6 տարվա հնացման ARARAT կոնյակի հիմքով, որի օրգանոլեպտիկ հարստությունը լրացված է ծիրանի նուրբ համով:

130 տարվա պատմության մեջ առաջին անգամ ARARAT-ի կոնյակագործներն իրենց անգերազանցելի վարպետությունը կիրառել են ամբողջովին անսպասելի եւ Հայաստանի խորհրդանիշների՝ ARARAT կոնյակի եւ ծիրանի առավել նրբագեղ համադրության մեջ: Նման համադրության ներդաշնակությունը կանխորոշված էր պատմությամբ, քանզի լեգենդար հայկական կոնյակը, բծախնդրորեն հետեւելով ավանդույթներին եւ պահպանելով անվերապահ վավերականությունը, չէր կարող չմիավորվել Արարատյան դաշտավայրի ամենաառատաձեռն պարգեւներից մեկի՝ ծիրանի հետ: 

Հնագույն ժամանակներից ի վեր Հայաստանում աճող այս բացառիկ միրգն աշխարհում հայտնի է որպես “Prunus Armeniaca (լատ.)” կամ “Հայկական սալոր”, ինչի մասին բազմիցս հիշատակվել է ինչպես ականավոր պատմաբանների, այնպես էլ հռոմեացի հրամանատարների վկայություններում:

Համային նոր չափանիշ սահմանող 35% թնդությամբ ARARAT Apricot-ն ունի անսպասելիորեն փափուկ համ, որտեղ կոնյակի ավանդական օրգանոլեպտիկ հատկանիշները նրբագեղորեն զարդարված են ծիրանի երանգներով:

«Հայտնի ապրանքանիշերի կողմից համային եզրերի ընդլայնումը ոլորտի զարգացման նոր ուղղությունն է: ARARAT-ը՝ որպես ամբողջ աշխարհում առավել հայտնի հայկական կոնյակ, չէր կարող ետ մնալ այս համաշխարհային միտումից: Եվ իհարկե, մեր առաջարկը պետք է լիներ առավելագույնս աութենտիկ եւ ամենաքմահաճ սպառողի պահանջներին համապատասխանող: Այս նորարարական հավաքածուի նոր արտադրանքի ստեղծման համար մոտ երկու տարի պահանջվեց, քանի որ չնայած ARARAT կոնյակների եւ ծիրանի ակնհայտ ներդաշնակությանը, մեզ համար կարեւոր էր գտնել համադրություններից  ամենանրբագեղը: Շնորհիվ մեր վարպետների փորձի եւ սրտատրոփ վերաբերմունքի, որով նրանք աշխատել են այս արտադրանքի վրա, մենք այսօր ներկայացնում ենք հայկական առատաձեռն բնության մեր մեծարանքը՝ լեգենդար հայկական կոնյակի ամբողջովին նոր համային եզրը, որն արժանվույնս կգնահատեն ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասում է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անի Բերիաշվիլին:

Ընդգծել ձեր շքեղության ամենաարեւային եզրը եւ խմիչքը վայելել կարելի է ինչպես մաքուր, սառեցված տեսքով, այնպես էլ վառ ներկապնակի թարմեցնող կոկտեյլների միջոցով, որոնք մշակվել են հատուկ ARARAT Apricot-ի համար: Բոլոր կոկտեյլների բաղադրատոմսերը հասանելի են այստեղ՝ www.araratbrandy.com:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ