News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշում կայացրեց 834 մլն դրամ հատկացնել հայաստանյան դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու նպատակով:

Հարցը ներկայացրեց ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ գումարը հատկացվելու է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը. ստեղծվելու է 284 լաբորատորիա նույնքան դպրոցներում:

Նախարարի խոսքով, արդեն այսօր Հայաստանի դպրոցներում գործում են մոտ 350 նման լաբորատորիաներ. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռոբոտաշինության ու ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացման համար սա լավ ներդրում է, հետագայում ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հաջորդ անգամ այս լաբորատորիաների ստեղծման համար կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև այլ կազմակերպություններ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս աշխատանքները պետք է շարունակական լինեն, եւ այս տարի այդ թիվը պետք է հասցնել 470-500-ի, ինչին Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ հաջորդ տարի 650 լաբորատորիաների մասին է խոսքը վերաբերելու:

Տիգրան Ավինյանի խոսքով, սա հնարավոր է դարձել բյուջեի հավելյալ հավաքագրումների արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ