News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը ժողովրդին խաբել է՝ ասելով որ Հայաստանում տիրելու է սիրո և հանդուրժողականության մթնոլորտ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին հայտարարեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Նրանց խոսքով՝  փաստն այն է, որ Փաշինյանն առաջին իսկ քայլով սկսեց իրականացնել քաղաքական վենդետա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Մասնակիցները վանկարկում էին՝ «ամոթ», «Նիկոլ, խաբեբա», «Քոչարյան, հերոս»։

Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը խաբել է՝ խոստանալով Հայաստանում տիրող սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, խաբել է՝ տնտեսական աճ և ներդրումներ խոստանալով։

«Մի թաքնվիր ոստիկանների հետևում, պատասխան տուր քո քաղաքական արարքների համար։ Երկիրը կործանում ես։ Մենք վստահաբար ասում ենք՝ եթե ձեր գլխարկներին է գրած դուխով, մեր ճակատներին է գրած դուխով»,– ասաց նա։

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Մարտի 1–ի գործը կարված է, Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։

«Բոլոր գործ կարողները կանգնելու են արդար դատարանի առաջ։ Ճաղերը դեռևս սպասում են «Մարտի 1-ի» զոհերի իրական մեղավորներին՝ Լևոնին, Նիկոլին և մյուս հանցախմբին։ Նիկոլը գեներալի կոչումներ է բաժանում նրանց, ովքեր իր պատվերները հաջողությամբ են ավարտել, բայց այդ հաջողությունը երկար կյանք չի ունենա, հասարակությունը սպասում է, Քոչարյանը վերադառնալու է»,– ասաց Նարեկ Մանթաշյանը։

Ցուցարարները պահանջում էին, որ Փաշինյանը դադարի սուտ խոսել։

«Եթե չես ուզում առերեսվել իրականության հետ, կարող ես դիմումդ գրել և հետևի մուտքով չքվել... Նիկոլը երբեք չի պաշտպանել հայրենիքի սահմանը և չի կրել զինվորական համազգեստը, փախել է այդ պատասխանատվությունից, հիմա էլ փախչում է քաղաքական պատասխանատվությունից»։

Ակցիայի մասնակիցները նաև հայտարարեցին՝ պատահական չէ, որ Փաշինյանը Սահմանադրության օրվա նախօրեին մեկնել է երկրից։

«Սահմանադրության տոնի նախօրեին սահմանադրական կարգը տապալող վարչապետը բնականաբար պետք է փախչեր երկրից, որովհետև ամոթ ունեցող մարդը չի կարող իր տապալած օրը որպես տոն նշել։ Ես ուրախ եմ, որ դուք փախել եք, Ձեր փախուստը խոսում է ձեր ամոթի զգացողության վերջին նշույլների առկայության մասին»,– ասաց Նարեկ Մանթաշյանը։

Ցուցարարները հայտարարեցին, որ ավարտում են ակցիան, քանի որ Փաշինյանը Հայաստանում չէ։ Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վիետնամ, ապա՝ Սինգապուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ