News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպել են Համաշխարհային բանկի թիմի հետ՝ քննարկելու «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։

Ենթակառուցվածքների գլխավոր մասնագետ Զարուհի Թոխմախյանը նշել է, որ ծանթացել են ծրագրով նախատեսված ենթակառուցվածքների բարեկարգման աշխատաքներին՝ ընթացիկ աշխատանքները գնահատելով գոհացուցիչ։

Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի վերակառուցման մանրամասները եւ ենթածրագրերի մշակման աշխատանքները։

Նախարարն ընդգծել է տեխնիկական աջակցության կարեւորությունը՝ անելով հետեւյալ շեշտադրումը․ «Մեր նպատակը ոչ թե ենթակառուցվածքներ, այլ որակյալ ծառայություններ ստեղծելն է, որոնք հենվում են որակյալ ենթակառուցվածքների վրա»։

«Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով նախատեսվում է քաղաքային, գյուղական համայնքների բարեկարգում, պատմամշակութային վայրերի բարեկարգում, զբոսաշրջային սպասարկման կենտրոնների ստեղծում, զբոսաշրջային վայրերի ճանապարհների բարեկարգում, հասանելիության ապահովում, տեխնիկական աջակցություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ