News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դատի է տվել թատրոններին, որոնք բեմադրել են «Սպարտակ» բալետն առանց նրա թույլտվության։ Համաձայն Թեմիսի որոշման՝ Կարեն Խաչատրյանին այժմ պետք է վճարեն փոխհատուցում երաժշտական գլուխգործոցի ժառանգորդի իրավունքների խախտման համար, տեղեկացնում է MK.ru-ն։

Կարեն Խաչատրյանը հայցը ներկայացրել է Մոսկվայի Սոլնցեւյան դատարան։ Տղամարդը ստացել է հոր՝ Արամ Խաչատրյանի ստեղծած «Սպարտակ» բալետի երաժշտության սեփականատիրոջ իրավունքը կոմպոզիտորի մահից հետո։ 2018-ին նա հայտնաբերել է, որ հանրահայտ ներկայացումը միաժամանակ ընթանում է մի քանի թատերական հարթակներում՝ Ղրիմում, Սոչիում, ինչպես նաեւ Յուրմալայի «Ձինտերի» համերգասրահում։

Ներկայացումների կազմակերպիչներ, Խաչատրյան-կրտսերի տվյալներով, եղել են Մոսկվայի բալետի թատրոնը, Մոսկվայի Վ.Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնը եւ Սոչիի համերգային ֆիլհարմոնիկ միավորումը։

Սակայն նրա հետ պայմանագիր՝ որպես երաժշտության նկատմամբ իրավունքի սեփականատեր, ոչ ոք չի կնքել եւ հոնորար չի վճարել։ Դատարանում Կարեն Խաչատրյանը պահանջել է արգելել «Սպարտակի» բեմադրումը Ռուսաստանում եւ արտասահմանում հյուրախաղերի համար։ Բացի այդ, նա պատասխանողներից պահանջել է պատկառելի փոխհատուցում՝ գրեթե կես միլիոն ռուբլի։

Մոսկվայի բալետի թատրոնի ներկայացուցիչները խոստովանել են, որ իսկապես ցուցադրել են բալետը Մոսկվայում, Սոչիում եւ Յուրմալայում անօրինականորեն։ Բայց ոչ թե չարամտորեն, այլ անփույթ գործակալի պատճառով, որը վերջին պահին խափանել է պայմանագրի կնքումը Խաչատրյան-կրտսերի հետ։ Դատարանը կոմպոզիտորի ժառանգի կողմից է եւ պատասխանողներից գանձել է երեք հարյուր հազար ռուբլուց ավելի գումար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ