News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք:

IOTA-ի ամենամյա ընդհանուր ժողովը կազմակերպության գլխավոր միջոցառումն է, որի վարչական նստաշրջանի ընթացքում ընդունվում են կազմակերպության կարեւոր որոշումները: Այս տարվա ժողովն ընտրել է IOTA-ի նոր Գործադիր քարտուղարին, Գործադիր խորհրդի նոր անդամներին, նախագահին եւ ներքին աուդիտորներին: Հաստատվել են կազմակերպության ֆինանսական եւ աուդիտորական հաշվետվությունները, 2020 թվականի աշխատանքների ծրագիրը: Քննարկվել են կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում փոփոխությունների կատարման վերաբերյալ հարցեր:

Ընդհանուր ժողովի տեխնիկական նստաշրջանն անցել է «Արդյո՞ք հարկային մարմինները պատրաստ են վաղվա հարկային ծառայողին» կարգախոսի ներքո: Նիստին քննարկվել են հարկային մարմինների կադրերի կառավարման ոլորտում միջազգային միտումները, հարկային ծառայողների գործունեության գնահատման համար կիրառվող արդիական մոտեցումները, պատրաստվածության եւ առաջնորդության խթանման խնդիրները, հարկային ծառայության գրավչության բարձրացման ուղիները:

IOTA 23-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով ստորագրվել են ժողովի ընդհանուր որոշումը եւ կոմյունիկեն, ինչպես նաեւ IOTA-ի եւ ԵՄ իրավապահ մարմինների համագործակցության գործակալության (Europol) միջեւ մտադրությունների հուշագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ