News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թութանհամոնի 3000-ամյա կիսանդրին Լոնդոնում աճուրդի ժամանակ վաճառվել է 6 մլն դոլարով՝ չնայած Եգիպտոսի բողոքին:

Ավելի վաղ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Christie's աճուրդի տանը խնդրել էր վաճառքի չհանել փարավոն Թութանհամոնի գողացված 3000-ամյա կիսանդրին: Երկրի իշխանությունները պնդում են, որ կիսանդրին անօրինական ճանապարհով է դուրս բերվել Կահիրեից 1970-ական թվականներին: Այն համարվում է Եգիպտոսի մշակութային ժառանգությունը եւ պետք է վերադարձվի Եգիպտոսին:

Christie's աճուրդի տունը կիսանդրին վաճառել է 4 746 250 ֆունտ սթերլինգով (5 970 000 դոլար): Գնորդի մասին տեղեկություն չի հաղորդվում:

AFP-ի հետ զրույցում Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զախի Խավասսն ասել է, որ կիսանդրին գողացել են Կառնակի տաճարում 1970-ական թթ.:

Աճուրդի տունն ասել է, որ ավելի վաղ Եգիպտոսը երբեք նման բողոք չի հայտնել: Բացի այդ, աճուրդի տունը հրապարակել է տարեգրությունը, թե ինչպես է կիսանդրին եվրոպացի արտ դիլերների ձեռքից ձեռք փոխանցվել վերջին 50 տարվա ընթացքում:

Մեծ Բրիտանիայի օրենսդրությամբ եւ միջազգային կոնվենցիայով՝ արգելվում է գողացված իրերի վաճառքը: Բրիտանական թանգարանը տասնամյակներ շարունակ վիճել է Հունաստանի հետ սենյակի պատճառով, որը լի էր Պարթենոնի մարմարե ֆրիզներով եւ այլ քանդակներով:

Կորսված արվեստի վերականգնման հարցով եգիպտական արշավը թափ է հավաքել հատկապես 2011 թվականին, երբ տապալվեց Հոսնի Մուբարաքի իշխանությունն ու բազմաթիվ աշխատանքներ անհետացան:

Կահիրեին հաջողվեց հարյուրավոր գողացված արտեֆակտներ վերադարձնել՝ աշխատելով ինչպես աճուրդի տների, այնպես էլ միջազգային մշակութային խմբերի հետ:

Սակայն Եգիպտոսն այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ Թութանհամոնի կիսանդրին գողացել են:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ