News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ածխային մագնատ եւ միլիարդատեր Քրիսթոֆեր Քլայնը զոհվել է Բահամներում ուղղաթիռի վթարի հետեւանքով: Դա տեղի է ունեցել նրա 62-ամյա տարեդարձի նախօրեին: Նրա հետ միասին ուղղաթիռում եղել է եւս 6 մարդ, փոխանցում է BNA-ն:

Բահամյան կղզիների թագավորական ոստիկանությունը հայտարարել է, որ ուղղաթիռը չի կարողացել հասնել նշանակման վայր: «Չորս կանանց եւ երեք տղամարդկանց մարմինները ուղղաթիռից դուրս են բերվել»,- ասել է ոստիկանության մամուլի քարտուղարը:

Ընկերները զոհվածներից մեկին ճանաչել են որպես Քրիս Քլայնի, միաժամանակ Register-Herald պարբերականը հայտնել է, որ Քլայնի աղջիկներից մեկը նույնպես ուղղաթիռում է եղել:

Հինգշաբթի տեղի ունեցած ուղղաթիռի կործանման պատճառն անհայտ է:

Մահվան պահին Քրիս Քլայնի կապիտալը գնահատվում էր 1,8 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ