News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սուդանի Ռազմական խորհուրդը եւ ընդդիմադիր ուժերը բանակցությունների ընթացքում համաձայնության են հասել անցումային շրջանում մինչեւ ընտրությունները ղեկավար մարմին ստեղծելու շուրջ, հայտնում է Al Arabiya-ն:

Կողմերը համաձայնվել են ստեղծել քաղաքացիական եւ զինվորական ներկայացուցիչներից ինքնիշխան խորհուրդ, որը կգործի նվազագույնը 3 տարի: Համաձայնվել են ձեւավորել նաեւ անկախ կառավարություն եւ սկսել վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնության ակտերի քննությունը:

Բանակցային գործընթացը վերականգնվել էր չորեքշաբթի Սուդանի մայրաքաղաքում: Կողմերը քննարկել են երկրի ապագա քաղաքական կառուցվածքի հարցերը: Երկխոսության գլխավոր նպատակը կառավարող մարմնի ստեղծումն էր: Բանակցություններում միջնորդներն են Եթովպիան եւ Աֆրիկյան միությունը:

Սուդանում կիրակի ընթացել էր «Միլիոնների երթը», որին ընդդիմադիր դաշինքի կոչով մասնակցել էին ամբողջ երկրում տասնյակ հազարավոր մարդիկ: Ռազմական խորհրդին ցուցարարների գլխավոր պահանջն էր երկրում իշխանության անհապաղ փոխանցումը քաղաքացիական ուժերին: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել էին արցունքաբեր գազ, մի շարք վայրերում տեղի էին ունեցել  բախումներ անվտանգության ուժերի հետ, որի հետեւանքով մահացել էր 7 մարդ, 181-ը վիրավորվել էր:

Դրանից հետո Սուդանի Ռազմական խորհուրդը հայտարարել էր Աֆրիկյան միության միջնորդությամբ ընդդիմության հետ անմիջապես բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ