News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է: Այս մասին Սահմանադրության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։

 Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին եւ ոգուն, եւս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը:

Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է եւ մենք հետեւողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին:

 Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները եւ լիարժեք կյանքի ենք կոչելու Հայաստանի քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Կրկին շնորհավորելով այս կարեւոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն եւ ամենայն բարիք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ