News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ որպես բացառություն մնացած պատժամիջոցների չեղարկման հնարավորությունն այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է գերազանցել հարստացված ուրանի թույլատրելի շեմը։ Այս մասին Breitbart News-ի հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։

Նա նշել է, որ «իրանական ռեժիմի» որոշումը ցուցադրում է Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության հաջողությունը։ «Դա ցույց է տալիս, որ ռեժիմն իսկապես զգում է տնտեսական պատժամիջոցների սրսուռը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դա նաեւ «Իրանի չար մտադրության նշանն է»։

Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Իրանը երբեք չի ընդունել միջուկային զենքից հրաժարվելու ռազմավարական որոշում։ «Դրա համար այդ բոլոր քայլերը նրանց մոտեցնում են միջուկային զենք ունենալուն՝ կրճատելով այսպես կոչված բեկման ժամանակը»։

Բոլթոնը կարծում է, որ Եվրոպայի փորձերը՝ պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը, առաջիկա շաբաթներին ավելի քան չկայացած կլինեն։

«Իրանցիները ակնհայտորեն զգում են տնտեսական եւ քաղաքական ճնշումը։ Եվ հիմա եվրոպացիները պետք է ընդունեն, որ Իրանը դուրս է գալիս գործարքից»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ