News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան դաշինքը կդադարի գոյություն ունենալ 4-5 տարի հետո, եթե Դոնալդ Թրամփը վերընտրվի ԱՄՆ նախագահ երկրորդ ժամկետով։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը CNN հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե նա (Թրամփը) վերընտրվի, ես ձեզ խոստանում եմ, որ ՆԱՏՕ-ն չի լինի չորս կամ հինգ  տարի հետո»,- ասել է Բայդենը, որը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին Դեմոկրատական կուսակցությունից 2020-ի ընտրություններում։ «Գերմանիայի նախկին կանցլերն ասում է, որ իրենք (Գերմանիան) ստիպված են գործել միայնակ, քանի որ նրանց չի կարելի այլեւս հույս դնել Միացյալ Նահանգների վրա։ Ինչո՞ւ ենք ուրեմն մենք (ԱՄՆ-ը)  ՆԱՏՕ-ին վատություն անում»,- հռետորական հարց է տվել նախկին փոխնախագահը։

Բայդենը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի մեկ առանձին վերցրած պետություն «չարաշահի իր գերիշխող դիրքը տարածաշրջանում, Եվրոպայում եւ իր մեջ վերցնի (Արեւմուտքի երկրները), ինչպես դա տեղի ունեցավ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներում»։ Նախկին փոխնախագահի պնդմամբ՝ ներկա պահին նման վտանգ բխում է Ռուսաստանից։

«Գաղափարն այն մասին, որ մենք (ԱՄՆ-ը) կմնանք առանց դաշինքների եւ դաշնակիցների առաջիկա 20-30 տարիներին, հղի է փորձանքներով։ Ինչպե՞ս կարող ենք գլուխ հանել «Իսլամական պետությունից»՝ առանց նախագահի (ԱՄՆ) կողմից կոալիցիայի կազմավորման՝ 50 կամ 60 երկրներից կազմված»,- հարց է տվել Բայդենը՝ հերթական անգամ մեղադրելով Թրամփին Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի ղեկավարության հանդեպ չափից ավելի ներողամտության մեջ։

Թրամփը քանիցս քննադատել է ՆԱՏՕ-ին, այդ թվում երկրների միջեւ կազմակերպության մուծումները բաշխելու համար։ ԱՄՆ նախագահը պահանջել է դաշինքի բոլոր մասնակիցներից ամենակարճ ժամկետում պաշտպանական ծախսերը հասցնել մինչեւ ՀՆԱ 2 տոկոսի։ Նա առաջարկում էր, որպեսզի երկրները ոչ միայն կատարեն այդ պարտավորությունները, այլեւ ավելացնեն ծախսերը մինչեւ ՀՆԱ 4 տոկոս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ