News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը հայտարարել է, որ Վենեսուելայի դեմ տնտեսական պատժամիջոցները վատթարացնում են հումանիտար իրավիճակը երկրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Վերջերս Բաչելեթն այցելել էր Վենեսուելա, որտեղ հանդիպել էր իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ուրբաթ գերագույն հանձնակատարը ներկայացրել է զեկույց Վենեսուելայում մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի առջեւ:

«Վերջին տնտեսական պատժամիջոցները վատթարացնում են իրավիճակը երկրում՝ հաշվի առնելով, որ երկրի արժութային եկամուտների մեծ մասը գոյանում է նավթի արտահանումից, որը մեծապես կախված է ԱՄՆ-ի շուկայից»,-հայտարարել է Բաչելեթը: Նա նաեւ նշել է, որ պատժամիջոցները բացասաբար են ազդում բնակչության շրջանում առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրելու հնարավորությունների վրա:

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործում են 2015 թվականի մարտից, երբ նախագահ Բարաք Օբաման սահմանել էր դրանք մի շարք վենեսուելական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ի պատասխան Վենեսուելայից ամերիկյան դիվանագետների վտարման որոշմանը: Այդ օրվանից պատժամիջոցները բազմիցս համալրվել են: Վերջին շրջանում ԱՄՆ-ը խստացրել եր մի շարք պատժամիջոցներ Վենեսուելայի դեմ, այդ թվում՝ պետական ընկերությունների նկատմամբ: Հունվարի 28-ին Վաշինգտոնը հայտարարել էր Վենեսուելայի ազգային PDVSA նավթագազային ընկերության դեմ պատժամիջոցներ գործադրելու մասին:

Հունվարի 21-ին Վենեսուելայում մեկնարկել էին զանգվածային բողոքի ցույցերը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Ազգային ժողովի խոսնակ, ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն անօրինաբար ինքնահռչակվել էր որպես երկրի ժամանակավոր նախագահ: ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք Արեւմտյան երկրներ ճանաչել էին Գուայդոյին՝ որպես երկրի ղեկավար: Մադուրոն անվանել էր Գուայդոյին ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրների սատարել էին Մադուրոյին որպես օրինական նախագահի: Մոսկվայում անվանել էին Գուայդոյի նախագահական կարգավիճակն անիրական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ