News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է իր քաղաքական օպոնենտների պնդումները, որ ինքը վտանգ է ներկայացնում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) գոյության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կվերանա 4-5 տարի անց, եթե Թրամփը վերընտրվի որպես Ամերիկայի վարչակազմի ղեկավար:

«ՆԱՏՕ-ն ամբողջովին օգտվել է նրանից եւ նախագահ Օբամայից: Մենք գրեթե ամբողջովին վճարել ենք ՆԱՏՕ-ի համար: Մենք պաշտպանում ենք ուրիշ երկրներին, սակայն այդ երկրները պետք է պաշտպանվեն մեր աջակցությամբ: Նրանք պետք է համապատասխան ներդրում ունենան Հյուսիսատլանտյան միության բյուջեում»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը:

«Իմ նախագահության առաջին տարվա ընթացքում ինձ հաջողվեց ստանալ այդ երկրների կողմից ավելի քան 100 մլրդ դոլարի չափով ներդրում ՆԱՏՕ-ի բյուջեում: Բայդենը ոչինչ չէր հասկանում իր գործունեության մեջ, ինչպես եւ նախագահ Օբաման: ՆԱՏՕ-ն օգտվում էր դրանից: Իսկ այժմ նրանք վճարում են ավելին: Նրանք դեռեւս պարտք են մեզ մեծ գումարներ: Բայդենը դա չգիտի, նա պարզապես հիմար է: Իսկ մենք գիտենք»,-շարունակել է Թրամփը:

«ՆԱՏՕ-ի հետ ամեն ինչ լավ է,-համոզված է Ամերիկայի առաջնորդը,-սակայն այն պետք է վճարի իր մասնաբաժինը: Նախագահ Օբաման եւ փոխնախագահ Բայդենը ոչինչ չէին հասկանում: Դրանից օգտվում էր Չինաստանը, ՆԱՏՕ-ն, բոլոր երկրները, որոնց հետ նրանք աշխատում էին»,-համարում է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ