News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես ափսոսում եմ, որ կողմ եմ քվեարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ես ափսոսում եմ, որ եղել եմ այն պատգամավորների թվում, որ ոչ միայն ձայն եմ տվել Արմեն Սարգսյանին որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլ նաեւ ելույթ եմ ունեցել եւ պաշտպանել եմ նրա թեկնածությունը, ի դեպ պաշտպանել եմ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներից, իսկ հետո ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց, Նիկոլ Փաշինյանը դարձավ Արմեն Սարգսյանի գործընկերը, կամ գոնե իրենք իրար շատ լավ հասկանում եմ, իսկ ես Արմեն Սարգսյանի հետ կամ որեւէ այլ գործչի հետ որեւէ անձնական դրդապատճառ հասկանալու կամ չհասկանալու չունեմ եւ, դժբախտաբար, ՀՀ սահմանադրության այն դրույթները, որոնք ամրագրում են նախագահի գործառույթները, այսօր Արմեն Սարգսյանը չի կատարում եւ դրա վկան մենք եղանք հոկտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջափակել էր ԱԺ–ն, բոլորս սպասում էինք, որ Արմեն Սարգսյանը կվավերացնի օրենքի նախագիծը, եւ նա ամեն ինչ արեց, որ այդ գործը ձգվի ամիսներ շարունակ»,–նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ